×


Ինչ է կատարվել «Ֆուլ Հաուս 5»-ի նկարահանման հրապարակում :)

«Ֆուլ Հաուսը» կրկին իր հումորային ընթացքի մեջ է «Արմենիա TV»-ի եթերում: Թե ինչպիսի զարգացումներ են սպասվում եւ ինչ փոփոխություններ են եղել սիթքոմի 5-րդ եթերաշրջանում, արդեն պատմել ենք: Օրերս էլ BRAVO.am-ը հետեւել է նոր սերիայի նկարահանումներին:

Մարջան Ավետիսյանը, Անի Երանյանը եւ Արփի Գաբրիելյանը


Տաղավարում էր նախագծի դերասանական հիմնական կազմը՝ բացառությամբ Միհրան Ծառուկյանի եւ Արմեն Պետրոսյանի: Վերջինս մեզ հետ զրույցում նշել է, որ արդեն իսկ դրական արձագանքներ են լսել.«Մեզ համար կարեւոր է, որ հեռուստադիտողը սպաում է մեզ: Եթե նույն կերպ կարողանանք շարունակել, ապա կմտածենք նաեւ նոր եթերաշրջանների մասին»:

«Ֆուլ Հաուս» սիթքոմի 5-րդ եթերաշրջանի նկարահանումներին


Այս եթերաշրջանի մեկնարկին դերակատարները տեսարաններ ունեին նաեւ տաղավարներից դուրս: Պրոդյուսերի խոսքով՝ միայն առաջին սերիայում է այդպես եղել, այսուհետեւ բոլոր գործողությունները կկատարվեն միայն տաղավարներում՝ տանը, սրճարանում, ատելյեում, բակում եւ այլուր:

Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ Հաուս 5»-ի նկարահանումներին


«Ֆուլ Հաուս 5»-ը կցուցադրվի մինչեւ դեկտեմբերի 31-ը եւ տոնական ավարտ կունենա, իսկ մինչ այդ նախագիծը նոյեմբերի 19-ին հյուրախաղերով հանդես կգա Միացյալ Նահանգներում:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW