×


Ի՞նչ է հասկացել Քիմ Քարդաշյանը :)

Ռեալիթի-շոուների թագուհու տիտղոսը պահելու համար Քիմ Քարդաշյանն ամեն օր ջանասիրաբար աշխատում  է: Աղջկա գերխնդիրն է մշտապես գտնվել ուշադրության կենտրոնում, խոսակցությունների կիզակետում, իսկ սկանդալային իրավիճակները, բնականաբար, միմիայն ողջունվում են:): 

Քիմ Քարդաշյանը


Քիմը չհասցրեց ամուսնալուծվել, իսկ մամուլը  քննարկում է նրա նոր սիրավեպը Քանյա Ուեսթի հետ: “InStyle’’ ամսագրին տված հարցազրույցում Քարդաշյանը չի զլացել ու մեկ անգամ եւս խոսել է իր անձնական կյանքի մասին:

“Մենք շատ լավ գիտենք, թե ով ենք միմյանց համար: Շատ երկար ժամանակ լավ ընկերներ ենք եղել, եւ ես հավատում եմ, որ ընկերությունն ամուր հիմք է լուրջ հարաբերությունների համար’’,- ասել է Քիմ Քարդաշյանը` անդրադառնալով Քանյա Ուեսթի հետ իր սիրավեպին:

Քիմ Քարդաշյանը


Նա եւս մեկ անգամ խոսել է իր կարճատեւ ամուսնության մասին. “Պետք է անցնեի այդ փուլով: Շատ բան հասկացա: Սիրահարվելու դեպքում յուրաքանչյուր ընկերոջս հետ միանգամից պլանավորել եմ ամուսնությունս: Քրիսի հետ ամուսնությունից սովորեցի, որ չի կարելի շտապել’’:

Սիրային բազմաթիվ արկածներից, բաժանություններից, նույնիսկ ամուսնալուծությունից հետո Քիմը վստահեցնում է, որ շարունակում է հավատալ սիրո զորությանը: ): 

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik

Կարդալ ավելին

Quality Sign BW