Էմմին շուտով իր երկրպագուներին նոր երգ կներկայացնի, որի խոսքերը, պարզվում է, գրել է Սիլվա Հակոբյանը:): Վերջինս BRAVO.am-ին հայտնել է, թե սա առաջին դեպքը չէ, երբ կոլեգաների հետ համագործակցում է որպես հեղինակ.“Արամեի երգերից մեկն էլ է իմ խոսքերով… Մեկ անգամ էլ երաժշտություն եմ գրել”:
Սիլվա Հակոբյանը
“Արման Ղազարյանն ինձ ուղարկեց երգի երաժշտությունը, ես էլ այնքան հավանեցի, որ գրեցի բառերը եւ նվիրեցի: Հետո տեղեկացա, որ այն կատարելու է Էմմին”,-պատմել է Սիլվան եւ ավելացրել, որ երգչուհու ընտրությունն իրեն շատ է ուրախացրել:
Էմմին
Նոր համագործակցության մասին զրուցել ենք նաեւ Էմմիի հետ.“Կարծում եմ` նորմալ է, երբ կոլեգաները կարողանում են իրար հետ աշխատել: Այս դեպքում ընկերական սկզբունքով է եղել. Սիլվային երգ չեմ պատվիրել: Այն կոչվում է “Սիրելով հեռանում եմ”, գործիքավորումն արել է Արա Թորոսյանը` Մուրզոն”:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմմիի եւ Սիլվա Հակոբյանի “ֆեյսբուքյան” էջերից


×
14,864






