×


Ի՞նչ կարծիքի է Սերժ Թանգյանը Քիմ Քարդաշյանի մասին :)

Ռոքեր եւ մեր հայրենակից Սերժ Թանգյանը կարող էր շարունակել վայելել իր աստղային առօրյան որպես աշխարհահռչակ  “System of a Down’’  խմբի անդամ:  Սակայն երաժիշտը, որը, ինչպես արդեն տեղեկացրել ենք,  վերջերս է ամուսնացել,  շարունակում է իր անհատական ակտիվ գործունեությունը երաժշտարվեստում,  ինչպես նաեւ հայտնի է որպես քաղաքացիական ակտիվիստ:

Սերժ Թանգյանը


Հուլիսի 10-ին լույս կտեսնի նրա նոր` “Հարակիրի” կոչվող ձայնասկավառակը: Հենց այդ առիթով էլ հայտնի “Loudwire” կայքը հարցազրույց է վարել երաժշտի հետ: Զրույցի ընթացքում Սերժը խոսել է ձայնասկավառակի, ինչպես նաեւ հեռուստատեսության , ռեալիթի շոուների եւ Քիմ Քարդաշյանի մասին:

Անդրադառնալով “Հարակիրի”-ում տեղ գտած “Reality TV” ստեղծագործությանը, որ ռեալիթի- շոուների թեմայով է, լրագրողը նշել է, թե “երգը լսելիս իրեն անհանգստացրել է այն միտքը, որ միակ հայերը, որոնք ավելի հայտնի են Միացյալ Նահանգներում, քան  “System of a Down’’ խումբը, Քարդաշյաններն են”: 

Քիմ Քարդաշյանը


Թանգյանը ծիծաղել է  եւ, պատասխանելով վերոնշյալ հարցին, ասել, որ իր լրագրող ընկերներից մեկը հարցրել է իրեն` արդյոք կբնութագրի ռեալիթի հեռուստատեսությունը որպես մշակութային հարակիրի. “Յուրաքանչյուրն էլ կարող է հեռուստատեսությունն անտանելի դարձնել, բայց միլիոնավոր մարդիկ են հարկավոր, այն հաջողելու համար: Այդ ի՞նչ կյանք ենք ապրում, որ նման շոուներն այդքան կարեւոր են դառնում մեզ համար ու մենք սկսում ենք անդադար հետեւել դրանց: Կարեւորն էլ հենց դա է, այլ ոչ թե շոուների “դերասանները’’’’:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` loudwire.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW