×


Ինչ նպատակով է Արտավազդ Ամիրյանն ընտանիքի հետ մեկնել ԱՄՆ

Արտավազդ Ամիրյանը կնոջ եւ դստեր հետ այս փետրվարից Միացյալ Նահանգներում է: Հաղորդավարը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ օվկիանոսի հակառակ կողմում ընտանիքի հետ հաճելի ժամանակ է անցկացնում:

Արտավազդ Ամիրյանը` կնոջ հետ


«Ցանկությունս մեծ էր այցելել ԱՄՆ: Այստեղ ենք մեր ընկերներին տեսնելու, շրջելու նպատակով, ինչպես նաեւ որոշ նախաձեռնությունների ընթացք տալու համար»,-ասել է նա` հավելելով, որ դեռեւս վայելու է սպասված հանգիստը:

Արտավազդ Ամիրյանը` դստեր հետ


Մեր հարցին, թե երբ են նախատեսում Երեւան վերադառնալ, Արտավազդը պատասխանել է.«Դեռ հստակ ոչինչ չեմ կարող ասել, բայց կարծում եմ` շուտով: Ուր էլ լինեմ ու ինչ նախաձեռնություններով էլ հանդես գամ, միեւնույն է, հայրենիքն ու իմ հարազատ քաղաքը միշտ էլ ինձ համար շատ թանկ ու կարեւոր են լինելու»:

Տեքստը` Քրիստինա Բոյաջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արտավազդ Ամիրյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW