Ռեժիսոր-հումորիստ Վահագն Գրիգորյանի եւ Իռեն Ուլիխանովայի ընտանիքում այսօր տոնական օր է: Նրանց որդին՝ Աշոտը, դարձել է 8 տարեկան: Պարուհու «ֆեյսբուքյան» էջը ողողված է առաջնեկին նվիրված շնորհավորանքներով: Նա ընտրել է տարբեր տարիների լուսանկարներ եւ տեսանյութեր՝ դրանք հրապարակելով խոստովանություն-գրառմամբ:
Վահագն Գրիգորյանը եւ Իռեն Ուլիխանովան՝ իրենց որդու հետ
«Այսօր՝ մարտի 20-ը, Երջանկության միջազգային օրն է: Քո լույս աշխարհ գալով՝ դու եւս մեկ անգամ ամրապնդեցիր ու հաստատեցիր այդ տոնը մեր տանն ու ամբողջ աշխարհում: Իմ ուժեղ, խելացի, ուրախ, կամակոր Աշ, անսահման երջանիկ եղիր: Ապրես շատ երկար, առողջ ու անփորձանք»,-գրել է Իռենը:
Վահագն Գրիգորյանը՝ որդու հետ (արխիվային լուսանկար)
Զույգի որդին տարեդարձն արդեն իսկ նշել է համադասարանցիների հետ: Դպրոցում արված լուսանկարները եւս ներկայացնում ենք ստորեւ:
BRAVO.am
Լուսանկարները՝ Իռեն Ուլիխանովայի «ֆեյսբուքյան» էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: