×


Լուսանկարը՝ Ռուի Կամիլոյի

Հայ կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանն արժանացել է Էռնստ ֆոն Սիմենսի կոմպոզիտորական մրցանակին

Էռնստ ֆոն Սիմենսի երաժշտական մրցանակն այս տարի շնորհվել է Ժորդի Սավալին։ Կոմպոզիտորական մրցանակները շնորհվել են Բեթան Մորգան-Ուիլյամսին, Հովիկ Սարդարյանին եւ Քիթի Սյաոյին։

«Բեռլինում  բնակվող հայ կոմպոզիտորի երաժշտությունը հաճախ հիմնվում է հայկական մշակութային ժառանգության վրա՝ ներառելով ավանդական գործիքներ եւ ժողովրդական մեղեդիներ։ Միեւնույն ժամանակ նա ուսումնասիրում է ոչ ավանդական լարումներ եւ միկրոտոնալություն՝ առանձնահատուկ, անհատական հնչողություն ստեղծելով մեծածավալ ստեղծագործություններում»,- նշված է հաղորդագրությունում: 

Լուսանկարը՝ Ռուի Կամիլոյի


Հովիկ Սարդարյանը ծնվել է Հայաստանում: Ուսումը սկսել է Երեւանի պետական կոնսերվատորիայում՝ Աշոտ Զոհրաբյանի դասարանում։ DAAD կրթաթոշակի աջակցությամբ նա ուսումը շարունակել է Գերմանիայում՝ ուսանելով Վոլֆգանգ Ռիմի մոտ Կարլսրուեում եւ Առնուլֆ Հերմանի մոտ Զաարբրյուքենում։ 

Սարդարյանը եղել է Կարայանի ակադեմիայի կրթաթոշակառու, իսկ 2023 թվականին ընտրվել է Roche Young Commissions ծրագրում։

Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա մայիսի 23-ին՝ Մյունխենի «Փրինզռեգենթ» թատրոնում: Ելույթ կունենան Hespèrion XXI եւ La Capella Reial de Catalunya համույթները՝ հենց մրցանակակրի դիրիժորությամբ։ Ողջույնի խոսքով հանդես կգա Էդուար Մեցեները։

Կարդալ ավելին

Quality Sign BW