×


Իվետա Մուկուչյանը չի ամուսնացել :)

Այս օրերին Հայաստանում գտնվող երգչուհի Իվետա Մուկուչյանն առավոտյան փորձել է ուրախացնել երկրպագուներին` սոցցանցային իր էջում գրելով.«Այսօր իմ հարսանիքն է ... Ես չգիտեմ` ինչպես այս ամենը հասունացավ... շատ հանկարծակի էր։ Երբեմն սերը կարիք չունի սպասելու կամ սպասեցնելու։ Շատ կցանկանայի, որ ընկերներս ու ընտանիքս այս պահին կողքիս լինեին։ Հուսով եմ` չեք բարկանա ինձ վրա... Ամեն դեպքում, այսպիսին է սերը։)»:

Իվետա Մուկուչյանը


Մինչ շատերը շնորհավորում էին երգչուհուն ամուսնության կապակցությամբ ու երջանիկ կյանք մաղթում, BRAVO.am-ը խոսեց նրա PR մենեջեր Աղավնի Մանուկյանի հետ` պարզելու իրողությունը.«Իվետան չի ամուսնացել: Եթե էջին հետեւողներն ուշադիր լինեն, կտեսնեն, որ նա հրապարակման վերջում գրել է` #‎alittlehumorneverkillednobody:‬ Սա նախագիծ է, որի փակագծերը դեռ չենք կարող բացել»:

Իվետա Մուկուչյանը


Իվետա Մուկուչյանին ցանկանում ենք գտնել իր սերը, եւ մեր ընթերցողներին այդ պարագայում սիրով կպատմենք նրա` արդեն իրական հարսանիքի մասին:):   

BRAVO.am
Լուսանկարները` Իվետա Մուկուչյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW