×


Իրինա Հարությունյան.«Տղաս անտրամադիր էր ու լալիս էր»

Նոր տարվա սկիզբն Իրինա Հարությունյանի համար նշանավորվել է կրտսեր որդու ատամհատիկի արարողությամբ եւ տոնական նոր ֆոտոշարքով, որն էլ դերասանուհին տրամադրել է BRAVO.am-ին, նաեւ պատմել, թե ինչ մասնագիտություն է ընտրել փոքրիկ Դավիթը:):

Իրինա Հարությունյանը՝ որդու հետ


«Զբաղվածությանս պատճառով չկարողացանք լուսանկարահանումն անել մինչեւ տոները: Թեեւ տղաս ատամիկներ ծակելու պատճառով փոքր-ինչ անտրամադիր էր, լալիս էր, դա չխանգարեց գեղեցիկ լուսանկարներ ունենալ: Նկարահանման ընթացքում որդիս ընկավ զամբյուղից, քանի որ մեծ գլխարկ էինք դրել:): Ինքս չէի ծրագրել մասնակցել, բայց մի քանի կադրում ես էլ կամ»,-պատմել է Իրինան:

Իրինա Հարությունյանի որդին՝ Դավիթը


Խոսելով ատամհատիկի արարողությունից՝ դերասանուհին ասել է, որ որդին միանգամից երկու թուղթ է ընտրել.«Մեկի վրա գրված էր նոտար, մյուսի վրա՝ բժիշկ: Անկեղծ ասած՝ կցանկանայի, որ որդիներիցս գոնե մեկը բժիշկ դառնա, բայց ինչ էլ որոշի, կուզեմ՝ առաջատար ու լավ մասնագետ լինի»:

Իրինա Հարությունյանի որդու ատամհատիկին


Իրինա Հարությունյանի համար 2017 թվականն աշխատանքային սկիզբ ունի. նա տեղեկացրել է, որ այժմ նկարահանվում է 20 մասից բաղկացած նոր ֆիլմում:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մելս Փաշինյանի եւ Իրինայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW