Երեւանյան մանկական սրճարաններից մեկում երեկ տեղի ունեցած խնջույքի մասնակիցներն էին Լուսինե Թովմասյանը, Նելլին եւ Իրինա Թովմասյանի մյուս հարազատներն ու մտերիմները, իսկ առիթը վերջինիս միջնեկ դստեր՝ Ալվինայի 5-րդ տարեդարձն էր:
Փոքրիկ գեղեցկուհու համար երեկոն կրկնակի տոնական էր, քանի որ նա հյուրերին ներկայացրեց իր առաջին տեսահոլովակը՝ նկարահանված «Մայրիկ» երգի հիման վրա: Աղջնակի երգը նվիրված է մայրիկին, հեղինակը Սուսաննա Բարսեղյանն է:
Ալվինայի տարեդարձին
«Ալվինան ավելի վաղ տարիքից երազում էր երգչուհի ու հաղորդավարուհի դառնալու մասին: Միշտ նայում ու փորձում է կրկնօրինակել Մեգգիին: Երբ մասնագետներն ասացին, որ բացարձակ լսողութուն ունի, որոշեցինք չկոտրել երեխայի երազանքներն ու օգնել նրան դառնալ այն, ինչ ուզում է: Հաղորդավարուհու կարիերան արդեն սկսել էինք, մնում էր երգչուհունը»,-պատմել է Իրինան:
Լուսինե Թովմասյանը
Տեսահոլովակովի նկարահանման աշխատանքներով մայր ու աղջիկ են զբաղվել. «Ալվինան է մեզ թելադրել՝ ինչը ոնց անենք, ինչ նկարենք: Փորձել ենք մանկական կերպարից շատ չհեռանալ. երեխան առանց դիմահարդարման է, առանց ճոխ սանրվածքի, միայն մի փոքր փայլեր ենք օգտագործել իրեն արտահայտիչ դարձնելու համար»,- նշել է նա:
Իրինա Թովմասյանի կրտսեր դուստրը՝ Մարիան
Իրինայի խոսքով՝ դուստրը շուրջ 13 ժամ առանց տրտնջալու աշխատել է տեսախցիկների հետ.«Հերոսական աշխատանք է կատարել: Միայն երբ եկանք տուն, ասաց՝ «Մամա, դուք չէի՞ք տեսնում, որ ինձ սպանում էին»:): Շատ կամակորություններ արեց. մենք այլ զգեստ էինք որոշել, այլ ֆոն, բայց նա տեղում ամեն բան փոխեց, ու ասեմ՝ այդպես ավելի լավ եղավ, էմոցիաները բնական էին»:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արուսիկ Մարկոսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: