×


Լայանան` իր նոր տեսահոլովակի եւ հղի լինելու ասեկոսեների մասին :)

Տարին դեռ նոր է սկսվել, իսկ Լայանան արդեն իսկ հասցրել է նոր տեսահոլովակ նկարահանել: “Համաձայնեք, որ այնքան էլ հեշտ չէ հունվարի 8-ին մի ամբողջ թիմ հավաքել ու տեսահոլովակ նկարահանել”,- BRAVO.am-ին ասել է երգչուհին:

Լայանան իր նոր տեսահոլովակի նկարահանումներին


“Ինչու սիրեցի” քնարական երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Արման Անտոնյանն է, գործիքավորումը կատարել է Մուշեղ Մայիլյանը: Երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի ռեժիսորը Սուրեն Թադեւոսյանն է, որի հետ Լայանան համագործակցել է նաեւ իր “Սիրում եմ քեզ” երգի տեսահոլովակը նկարահանելիս. “Նորը կոնկրետ սյուժե չունի. տաղավարային է, որոշ կադրեր էլ արվել են Հաղթանակի զբոսայգում”:

Լայանան իր նոր տեսահոլովակի հերոսի` Հայկ Դուրգարյանի հետ


Չնայած` մի քանի օր առաջ են ավարտվել նկարահանման աշխատանքները, երգչուհին, ինչպես խոստովանել է, արդեն իսկ սկսել է մտածել նոր երգի ու տեսահոլովակի մասին. “Միշտ է այդպես. ես գործուն անձնավորություն եմ, ու աշխատանքներն էլ անընդհատ տարվում են: Կարծում եմ` 2013-ին շատ նորություններ կլինեն”:

Լայանան իր նոր տեսահոլովակի նկարահանումներին


Ի դեպ, նա ինչպես բուռն սկսել է նոր տարին, այնպես էլ եզրափակել է նախորդը:): Լայանան արդեն 10 տարի է` “KOHAR” երաժշտական խմբի մեներգչուհիներից է, որի կազմում անցյալ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին համերգներով ելույթ է ունեցել Ուրուգվայում, Արգենտինայում ու Բրազիլիայում. “Ինձ որպես երգչուհի ձեւավորել է “Գոհար”-ը, եւ շոու-բիզնեսում ծավալած գործունեությունս երբեք չի խանգարի այս խմբի կազմում հանդես գալուս”:

Լայանան իր նոր տեսահոլովակի նկարահանումներին


BRAVO.am-ը պատմել է, որ երգչուհին նախորդ տարի ամուսնացել է, իսկ այժմ էլ ասեկոսեներ են պտտվում, թե  նորաստեղծ ընտանիքում համալրում է սպասվում. “Դեռ` ոչ: Ինչպես ասում են` ամեն ինչ իր ժամանակն ունի: Ու ամեն դեպքում դա ինձնից կախված չէ. թող Աստված կամենա:)”:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ Լայանայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW