×


Լայանայի ընտանիքը

Լայանա.«Եթե անկեղծ` նա շատ խանդոտ է»

Լայանայի ընտանիքը նոր ֆոտոշարք ունի, որն էլ երգչուհին տրամադրել է BRAVO.am-ին: Նա նաեւ պատմել է, թե ինչպես է անցել լուսանկարահանումը, ինչպես են դիմավորել Նոր տարին, եւ ոչ միայն:

«Էլինկան սկզբում ուրախ էր. շատ կենդանասեր է եւ մեր շան` Ռոյի հետ էր խաղում, բայց ընթացքում սկսեց ձանձրանալ, ուզում էր այլ բանով զբաղվել, իսկ մենք ամեն բան արեցինք, որ հաջողված լուսանկարներ ստացվեն, դե, իհարկե, մեր լուսանկարիչ Խանդութի թեթեւ ձեռքով: Մինչեւ լուսանկարահանումն աղջիկս շատ աշխույժ է իրեն պահում, երգում, պարում, թռվռում է, բայց հենց տեսնում է ֆոտոխցիկը, գրեթե ոչինչ չի ուզում անել»,-պատմել է երգչուհին:

Լայանայի ընտանիքը


Ամանորի գիշերը Լայանան այս տարի հնարավորութուն է ունեցել անցկացնել ամուսնու եւ դստեր հետ.«Գործի բերումով աշխատում եմ տարեմուտին, այս տարի միասին դիմավորեցինք ռեստորանային համալիրներից մեկում, աղջիկս էլ մինչեւ առավոտյան ժամը վեցը մեզ հետ արթուն մնաց»:

2018-ի ծրագրերը երգչուհին նախընտրել է չբարձրաձայնել.«Չեմ ցանկանա որեւէ բան խոստանալ, կամ էլ պլաններիս մասին պատմել, բայց ուզում եմ հաջողակ տարի լինի բոլորիս համար»:

Լայանայից հետաքրքրվել ենք նաեւ՝ արդյոք դուստրը քույր կամ եղբայր չի ուզում. «Էլինան դեռեւս այդքան չի հասկանում: Եթե անկեղծ` նա շատ խանդոտ է, եւ մի տեսակ չեմ պատկերացնում… Տեսնենք՝ Աստված ինչպես կկամենա»:

Լայանայի դուստրը՝ Էլինան


Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Խանդութ Պարույրյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW