×


Լուսանկարը՝ junioreurovision.tv

«Մանկական Եվրատեսիլ 2025»-ում հաղթեց Ֆրանսիան, Հայաստանը չորրորդն է

Թբիլիսիում քիչ առաջ ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը: Հաղթող դարձավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Լու Դելյուզը՝ Ce Monde երգով (248 միավոր): Աղջնակն իր երկրին ապահովել է չորրորդ հաղթանակը միջազգային այս մրցույթում: Այսպիսով նրանք Վրաստանի հետ կիսում են ամենաշատ հաղթանակներ ունենալու ռեկորդը:



Երկրորդ հորիզոնականում Ուկրիանիայի պատվիրակ Սոֆյա Ներսիսյանն է՝ «Մոտանկա» երգրով (177 միավոր): 

Երրորդ հորիզոնականում Վրաստանի պատվիրակ Անիտա Աբգարյանն է՝ Shine Like a Star երգով (176 միավոր):


Եվ Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտ Արմենակյանը՝ «Քաջ սիրտ» («Brave Heart») երգով, չորրորդ հորիզոնականում է (175 միավոր): Մեր պատվիրակին 12 միավոր են տվել Մալթան, Ուկրաինան եւ Վրաստանը:

Հաղթանակի համար պայքարում էր 18 երկիր: Մրցույթն անցկացվել է «Միավորված երաժշտությամբ» խորագրի ներքո։ Հաղթողը որոշվել է ազգային ժյուրիների եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում՝ 50/50 հարաբերակցությամբ:

Լուսանկարը՝ junioreurovision.tv

Կարդալ ավելին

Quality Sign BW