Լանա Դել Ռեյի երաժշտական կարիերան ծաղկուն շրջանում է. նա չի դադարում ուրախացնել իր երկրպագուներին նոր երգերով եւ տեսահոլովակներով, բացի այդ նկարահանվում է գովազդային հոլովակներում, տարբեր ֆոտոշարքերում ու հարցազրույցներ է տալիս:
Լանա Դել Ռեյը
Այս անգամ երգչուհին զարդարել է “L`Officiel” ամսագրի ֆրանսիական տարբերակի շապիկը: Ռետրո ոճի սիրահար Լանան ներկայանում է կրքոտ իսպանուհու կերպարով. կարմիր շուրթեր, գանգուր մազեր, ուսերը ծածկող շալ, անձրեւանոց, ինքնատիպ դիզայնով մահճակալ եւ վինտաժային այլ պարագաներ:
Լանա Դել Ռեյը
Ֆոտոշարքը սյուժետային յուրահատուկ գիծ ունի` տղամարդու շողք, դիմանկար, հիշողութուններ արթնացնող մատադորի հագուստ. Լանայի կերպարանավորած իսպանուհին մեծ կորուստ է ունեցել: Նիքոլ Նոդլանդի հեղինակած լուսանկարներից մեկում էլ նա թռչունի է վերածվել` շնորհիվ շագանակագույն զգեստի եւ քամուց ծածանվող սեւ կտորի:
Լանա Դել Ռեյը
Ֆոտոշարքի մասին ձեր կարծիքը կկարդանք մեկնաբանությունների հատվածում, ստորեւ ներկայացնում ենք նաեւ Լանա Դել Ռեյի տեսահոլովակներից մի քանիսը:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` “L`Officiel”
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: