Ամուսնությունից հետո երգարվեստում դադար վերցրած Լանա Խաչատրյանին BRAVO.am-ն անդրադառնալու առիթ էր ունեցել նախորդ ամռանը, երբ երգչուհին կնքել էր դստերը` սոցիալական ցանցի իր էջում հրապարակելով մկրտության արարողության լուսանկարները:
Լանա Խաչատրյանը` դստեր հետ
Երգչուհին օրերս էլ մեկուկես տարեկան դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել` գրառում կատարելով, որ Կանանց միջազգային օրն անցկացրել է Կիեւում:
Լանա Խաչատրյանի ամուսինն ու դուստրը
Նշենք, որ Լանան օրերս զբաղված է եղել նոր երգի ձայնագրություններով: Երգահան Շուշան Սարգսյանի եւ խոսքերի հեղինակ Իննա Մկրտչյանի «Good Bye» զուգերգը երգչուհին կատարում է Արտակ Մելքոնյանի հետ:
BRAVO.am
Լուսանկարները` Լանա Խաչատրյանի արխիվից


×
8,392






