Լանա Խաչատրյանը որոշակի դադարից հետո պատրաստվում է ակումբային ռիթմերով ներկայանալ հանդիսատեսին: Երգչուհին դուետ է ձայնագրել երիտասարդ կատարող Վիլհելմի հետ, անգլալեզու “Energize” երգի հիման վրա նաեւ տեսահոլովակ է նկարահանվել:
Երգչուհի Լանա Խաչատրյանը
Դուետի գաղափարի ու երաժշտության հեղինակը Շուշան Սարգսյանն է, խոսքերինը` Իննա Մկրտչյանը: Վիլհելմը դիմել է երգահանին, որպեսզի վերջինիս հեղինակած երգերից կատարի, Շուշանն էլ արել է դուետի առաջարկը. “Լանայի հետ տեմբրային հետաքրքիր վոկալ ենք ստացել: Այս աշխատանքը ոճային առումով իր համար էլ նորություն է”:
Լանա Խաչատրյանը սկսնակ կատարողի հետ դուետով հանդես գալը մեծ պատասխանատվություն է համարում, նախքան երգելը երկար մտածել է ու հետո համաձայնել. “Շատ հիթային երգ է, կարծում եմ` ամռան հետ համահունչ ռիթմեր են:)”:
Ոճաբան Արմինե Գեւորգյանը եւ Լանա Խաչատրյանը
Ինչպես տեղեկացրել է Շուշան Սարգսյանը, “Էներջայզ” երգի պրեմիերան տեղի է ունեցել Ուկրաինայում. “Հետաքրքրվողներ եղան, հնարավոր է` տեսահոլովակն այնտեղ էլ կցուցադրվի”:
Գրաֆիկական տեսահոլովակի ռեժիսորն Արտյոմ Հովակիմյանն է, ոճաբանը` Արմինե Գեւորգյանը, կադրից դուրս երգիչների հետ աշխատել է դերասան Վարշամ Գեւորգյանը: “Միմիկաների, արտիստիկ պահվածքի հարցում Վարշամն է օգնել: Այստեղ ընդունված չէ ամեն դետալի վրա պրոֆեսիոնալ աշխատել, բայց շատ կարեւոր է նույնիսկ ճիշտ միմիկան”, - նշել է երգահանը:
Լանա Խաչատրյանն ու դերասան Վարշամ Գեւորգյանը
Տեսահոլովակի պրեմիերան կլինի հունիսի սկզբին, որի ժամանակ էլ կտեսնեք երգիչների երկու տարբեր կերպարները. “Մյուս հագուստն արդեն տեսահոլովակում կերեւա, ուզում եմ պրեմիերայի համար հետաքրքրության չափաբաժին մնա: Դիզայներ Արմինեի աշխատանքը շատ գնահատում եմ, քանի որ հղի վիճակում մինչեւ վերջ մեր կողքին է եղել”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Շուշան Սարգսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: