×


Լանա Խաչատրյան. “Տիգրանի հետ պատրաստ եմ ապրել մնացյալ կյանքս”

Լանա Խաչատրյանին 2011 թվականի սկզբին սերն է այցելել:): Երիտասարդ երգչուհին իր սիրո մասին պատմել է BRAVO.am-ին: 

“Անձնական կյանքը պատճառ չի լինի, որ այլեւս չերգեմ”. Լանա Խաչատրյան


Աղջկա ընտրյալը՝ Տիգրանը, մասնագիտությամբ տնտեսագետ է, Լանայից մեծ է երեք տարով. “Իմ կողքին կայացած ու հասուն մարդ է, չնայած՝ 25 տարեկան է: Նրա հետ պատրաստ եմ ապրել մնացյալ կյանքս: Դեռ չենք նշանվել: Հավանաբար, հաջորդ տարի կպլանավորենք նշանադրությունը”:

Զույգը ծանոթացել է Տիգրանի քրոջ միջոցով: “Բոլորովին չէի սպասում, որ իմ կողքին կլինի մեկը, ում կսիրեմ: Մինչ այդ փորձել եմ զերծ մնալ շփումներից, որեւէ մեկը չի եղել կողքիս: Ինքս էլ չէի հասկանում մեր հարաբերությունների ընթացքը, քանի որ մեր շփումը սկսվել է վեճի արդյունքում. ինչ-որ հարցի շուրջ փոքրիկ լեզվակռվի մեջ էինք մտել: Նրա հետ ցանկացած ոլորտի մասին կարող էի երկար զրուցել, ինչն ինձ շատ գրավել էր”, - BRAVO.am-ի հետ զրույցում նշել է երգչուհին:

“Դեռ չենք նշանվել”. Լանա Խաչատրյան


“Տիգրանի կողմից սահմանափակում չկա”. Լանա Խաչատրյան

Լանա Խաչատրյանին վերջերս հաճախ են հարցնում՝ արդյոք շարունակելու է երգել: “Նման խնդրի առջեւ դժվար թե կանգնեմ: Անձնական կյանքը պատճառ չի լինի, որ այլեւս չերգեմ, պարզապես ժամանակավոր լռություն էր, որը հետագայում կլրացնեմ: Տիգրանի կողմից ինչ-որ սահմանափակում չկա, որը կարող էր գլխիվայր շուռ տալ ու փոխել իմ կյանքը”, - ասել է երգչուհին:

Գեղեցկուհին նշել է, որ ընտրյալի երաժշտական ճաշակն իրեն անչափ դուր է գալիս. “Հիշում եմ՝ իր մեքենայի մեջ առաջին անգամ լսել եմ “Baby Come to Me” երգը, որը երկուսիս սիրելի երգերից է: Հաճախ հրամցնում է ճաշակով այնպիսի երգեր, որ երբեւէ չեմ լսել: Հիմա իմ քննադատն է, չնայած` մայրս է ամենախիստ քննադատս”:

“Ինքս լինելով ռոմանտիկ մարդ՝ միշտ պատկերացրել եմ խենթ հարաբերություններ, ինչպես լինում է ֆիլմերում, բայց իմ կյանքն այժմ շատ իրական ու արժեքավոր է, արհեստական ոչինչ չկա, ինչն ինձ դուր է գալիս:)”, - ասել է 22-ամյա երգչուհին:

“Իմ կյանքն այժմ շատ իրական ու արժեքավոր է, արհեստական ոչինչ չկա, ինչն ինձ դուր է գալիս”. Լանա Խաչատրյան


Լանան սիրելիի հետ լուսանկարներ դեռ չի հրապարակում. “Իրականում չի սիրում, երբ մեր մասին պատմում եմ, նաեւ խուսափում ենք միասին նկարվելուց: Կարծում եմ՝ ամուսնությունից հետո ստիպված կլինի հարմարվել այս ամենին”:

Երգչուհին դեռ չգիտի՝ որտեղ ու ինչպես կանցկացնի Նոր տարին., բայց հստակ գիտի՝ սիրելիի հետ կլինի. “Մեր ընտանիքներն ուզում են, որ իրենց հետ լինենք Նոր տարվա գիշերը, բացի այդ ընկերների հետ որոշակի պայմանավորվածություն ունենք: Պետք է հասցնենք լինել բոլորի հետ ու լիարժեք վայելել Ամանորը”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արտյոմ Հարությունյանի եւ Լանայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW