×


“Լարինդան եւ Վանեսիոն” կերգեն Երեւանում

Ապրիլի 13-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում առաջին անգամ հայ երաժշտասեր հանդիսատեսին կներկայացվի “Լարինդան եւ Վանեսիոն” կատակերգական օպերան: Բարոկկո ժանրի ստեղծագործության հեղինակն է Ադոլֆ Հասսեն:

Մուրադ Ամիրխանյանը, Ան-Շարլոտ Մոնվիլը եւ Բրունո Ստրեֆը


Լարինդայի կերպարը մարմնավորում է միջազգային մեծ բեմերում հաջողություններ ունեցած արտիստուհի, կոլորատուրային սոպրանո Ան-Շարլոտ Մոնվիլը, իսկ Վանեսիոյի դերում է մեր հայրենակից, միջազգային մրցույթների դափնեկիր, բաս-բարիտոն Մուրադ Ամիրխանյանը: Կատակերգական օպերայի բեմադրիչը Բրունո Ստրեֆն է, բարոկ նվագախումբը` “ՀաԵր”-ը:

Կոլորատուրային սոպրանո Ան-Շարլոտ Մոնվիլը


“Առաջին անգամ չէ, որ հայրենիքումս եմ. փորձում եմ պահպանել մեր երկրի ու Ֆրանսիայի միջեւ գոյություն ունեցող կամուրջը: Այսօր այստեղ եմ ֆրանսիացի կոլեգաներիս հետ: Մեզ կապում է արվեստը”,-ասել է  Մուրադ Ամիրխանյանը:

Նա նաեւ հետեւյալն է նշել.“Այս բեմադրությունը մեծ հաջողություններ է ունեցել տարբեր երկրների բեմերում, բայց ինձ համար շատ կարեւոր է հայրենիքս… Յուրաքանչյուր առավոտ ինքս ինձ հարցնում եմ, թե ինչ կարող եմ անել երկրիս համար: Այս պարագայում ցանկացա հայրենակիցներիս ներկայացնել այն գոհարը, որ գտել եմ”:

Բաս-բարիտոն Մուրադ Ամիրխանյանը


Լրագրողների հետ հանդիպման ավարտին Մուրադն ու Ան-Շարլոտը անակնկալ են մատուցել հավաքվածներին` հանդես գալով ակապելլա կատարումներով: Արտիստներն արդեն սկսել են առաջիկա համերգի նախապատրաստական փորձերը: 

BRAVO.am-ը “Լարինդան եւ Վանեսիոն” կատակերգական օպերայի ինֆորմացիոն հովանավորն է:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW