Լեդի Գագայի երկրպագուների համար տխուր նորություն ունենք: Նոր Զելանդիայում կայացած համերգի ժամանակ պարողներից մեկը երկաթյա ձողով պատահականորեն հարվածել է երգչուհու գլխին, ինչի արդյունքում էպոտաժի թագուհին ուղեղի ցնցում է ստացել: Դեպքը տեղի է ունեցել “Judas’’ երգի կատարման ընթացքում:
Լեդի Գագան
Լեդի Գագան հարվածից հետո դադարեցրել է ելույթը եւ լքել բեմահարթակը, իսկ պարողն էլ հետեւել է իրեն: Սակայն րոպեներ անց համերգը շարունակվել է, իսկ երգչուհին ներողություն է խնդրել կատարվածի համար:
Ուղեղի ցնցում ստանալու լուրը հայտնել է Լեդի Գագայի դիմահարդարը՝ Տարա Սավելոն, որի խոսքերով՝ երգչուհին շուտ կապաքինվի եւ կվերադառնա աշխատանքին: “Ամեն ինչ լավ կլինի: Հիմա հոգ եմ տանում իր մասին: Նա ուզում է, որ իմանաք` ձեզ շատ է սիրում”,-Գագայի երկրպագուներին է դիմել Տարան:
Լեդի Գագան
Միջադեպն արձանագրած տեսանյութը կարող եք դիտել ստորեւ: Առողջություն ենք մաղթում էպոտաժի թագուհուն:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը`NTV


×
9,131





