Լեդի Գագան, ով սովորաբար կրում է անհավանական բարձրության կրունկներով կոշիկներ կամ տարօրինակ չափսերի եւ ձեւերի պլատֆորմներ, այսօր մեծ խնդրի առջեւ է կանգնել. “Թվիթեր”-ի իր էջում նա երկրպագուներին հայտնել է, որ այլեւս անկարող է քայլել, իսկ պատճառը հոդերի բորբոքումն է:
Լեդի Գագան
“Վատ լուր ունեմ ձեզ համար` կապված իմ “Born this Ball” խորագրով շրջագայությունների հետ: Շատ եմ ցավում, նույնիսկ չգիտեմ, թե ինչ ասեմ: Որոշ ժամանակ ինձ հաջողվեց թաքցնել հոդացավերս ու տարբեր շոուների ընթացքում ստացած վնասվածքներս, բայց այս ամսվա ընթացքում իմ վիճակը կտրուկ վատացել է: Աղաչում եմ միայն, որ ցավը չքվի”,-գրել է երգչուհին:
Լեդի Գագան
Լեդի Գագան նշել է, թե ավելի շատ անհանգստանում է ոչ թե իր առողջության, այլ հավատարիմ երկրպագուների համար. իր կարծիքով, դավաճանել է նրանց` հետաձգելով Չիկագոյում, Դեթրոյթում եւ Համիլթոնում առաջիկայում կայանալիք համերգները:
Լեդի Գագան
“Այս խնդիրը թաքցնում էի ինձ հետ աշխատող խմբից, չէի ուզում հիասթափեցնել իմ հիասքանչ երկրպագուներին: Ցավոք, վերջին համերգից հետո արդեն անկարող էի նույնիսկ ոտքի կանգնել: Հիմա նույնպես պառկած եմ: Հուսով եմ, մոտ ապագայում հոդերս կվերականգնվեն, որովհետեւ այնքան եմ զայրանում այս փաստից: Սիրում եմ ձեզ եւ ցավում եմ, որ այսպես ստացվեց”,-գրել է նա:
BRAVO.am-ը ցանկանում է Լեդի Գագային շուտափույթ առողջացում ու վերադարձ:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը՝ Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: