×


Լեոնարդո ԴիԿապրիոն, Նիքոլ Քիդմանը, Սինդի Քրոուֆորդն ու այլք` Կաննի փառատոնի բացմանը

Մեկնարկել է կինոաշխարհի ամենասպասված եւ հեղինակավոր միջոցառումներից Կաննի 66-րդ փառատոնը, որի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն, Նիքոլ Քիդմանը, Ջուլիանա Մուրը, սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը, երգչուհի Լանա Դել Ռեյն ու այլք:

Կաննի 66-րդ կինոփառատոնի բացմանը


Հայտնիները կարմիր գորգին իրենց երեկոյան շքեղ ու ոչ այնքան զգեստներն ու կոստյումները ցուցադրելուց հետո շտապել են դահլիճ, որտեղ նրանց ողջունել է երեկոյի հանդիսավարը` դերասանուհի Օդրի Տոտուն, ով ծաղիկ հիշեցնող զգեստ է կրել:

Լանա Դել Ռեյը


Ֆրանսուհին ներկայացրել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամներին եւ առանձնացրել նախագահին` Սթիվեն Սփիլբերգին: Մեծ էկրանին ցուցադրվել են անվանի ռեժիսորի ֆիլմերից հատվածներ, իսկ միջոցառումը եզրափակվել է Բազ Լուրմանի նկարահանած “Մեծն Գեթսբի” ֆիլմի պրեմիերայով, որտեղ փայլել են Լեոնարդը ԴիԿապրիոն ու Քերի Մալիգանը:

Սթիվեն Սփիլբերգն ու Նիքոլ Քիդմանը


Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարդալ ավելին

Quality Sign BW