×


Լեւոն Արոնյանի ֆիլիպինցի սիրելին ամառային դոլմա է պատրաստում :)

“Նայեք, ամառային այս դոլման Արիանան է պատրաստել: Մեծ հաջողություն է”. երեկ “Թվիթեր”-ի իր էջում Լեւոն Արոնյանն այս մեկնաբանությամբ տեղադրել է ստորեւ ներկայացված լուսանկարը :): 

Լեւոն Արոնյանի ֆիլիպինցի ընկերուհու պատրաստած ամառային դոլման :)


Անհատական վարկանիշով աշխարհի 3-րդ շախմատիստն իր ֆիլիպինցի ընկերուհու մասին BRAVO.am-ին պատմել է դեռ 2011 թվականին: Նա մեզ հետ զրույցում նշել էր, որ սիրելիին հանդիպել է Եվրոպայում` 2006 թվականի վերջին.“Ավստրալացի մտերիմ ընկերս Արիանայի առաջին ուսուցիչն է եղել, իրար շատ փոքրուց գիտեն: Նա մեզ ծանոթացրեց` կարծելով, որ մտածելակերպով շատ նման ենք իրար: Եվ այդպես… :)”:

Լեւոն Արոնյանն իր սիրելիի` ֆիլիպինուհի Արիանայի հետ


Լեւոնից նաեւ հետաքրքրվել էինք` մայրը` տիկին Սեդան, ինչպես է վերաբերվում ոչ հայուհի հարս ունենալուն: “Իմ անձնական կյանքը ես եմ տնօրինում, ծնողներիցս էլ կարող եմ խորհուրդ հարցնել: Բախտս բերել է` տան փոքրն եմ, եւ այն վերահսկողությունը, որ քրոջս վրա է եղել, ես չեմ զգացել. միշտ շատ ազատ եմ եղել”,- ասել էր նա:

Լեւոն Արոնյանի սիրելին` ֆիլիպինուհի Արիանան


30-ամյա միջազգային գրոսմայստերի մասնագիտությամբ քաղաքագետ սիրելին նրանից 4 տարով փոքր է, հասցրել է Հայաստանում լինել մի շարք անգամներ:). “Եթե չհավաներ մեր երկիրը, նորից չէր վերադառնա: Այստեղ հավանում է մարդկանց մտերմությունը, ջերմ վերաբերմունքը: Իմ ընկերներից, ընտանիքի անդամներից զգում է այդ ջերմությունը”:

BRAVO.am
Լուսանկարները` Լեւոն Արոնյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW