×


Շերի ադամանդե մատանին նշանադրության լուրերի առիթ է դարձել

Արեւմտյան լրատվամիջոցները կասկածում են, որ 79-ամյա Շերը եւ նրա 39-ամյա ընկերը՝ Ալեքսանդր Էդվարդսը, նշանադրվել են: Պատճառը վերջին լուսանկարներում երգչուհու մատին երեւացող ադամանդե մատանին է: 

Շերը լուսանկարվել է իր ավագ որդու՝ Չեզ Բոնոյի հարսանիքին: Արարողության համար նա սեւ մարզահագուստ էր ընտրել, սակայն երկրպագուներին առաջին հերթին գրավել է մեծ ադամանդե մատանին: Օգտատերերը ենթադրել են, որ Էդվարդսը նրան ամուսնության առաջարկություն է արել: Զույգը դեռ չի մեկնաբանել լուրը:


Ավելի վաղ անանուն աղբյուրները պնդում էին, որ երգչուհին պլանավորում է ամուսնանալ իր 80-ամյակի օրը։ Շերը տարեդարձը կնշի մայիսի 20-ին:

Նա ու երաժշտական պրոդյուսեր, ռեփեր Ալեքսանդր Էդվարդսը սկսել են հանդիպել 2022 թվականի նոյեմբերից։ Արդեն դեկտեմբերին նրանց նշանադրության մասին լուրեր էին տարածվել: Երգչուհին մատանու լուսանկար էր հրապարակել ու գրել. «Առանց ավելորդ խոսքերի, Ալեքսանդր»։ Հետո պարզվեց, որ մատանին Սուրբ Ծննդյան նվեր էր։  


Մեկ տարի անց զույգը կարճ ժամանակով բաժանվեց եւ մի քանի ամիս անց վերամիավորվեց:

Շերի նախկին ամուսիններն են երաժիշտ Սոնի Բոնոն եւ երգիչ Գրեգ Ալմանը։ Նա երկու ամուսնություններից էլ երեխաներ ունի։ Շերը նաեւ հարաբերություններ է ունեցել Թոմ Քրուզի, կիթառահար Ռիչի Սամբորայի ու Marvel-ի կոմիքսների հեղինակ Ռոն Զիմերմանի հետ։ 

Կարդալ ավելին

Quality Sign BW