Լեւս Դավթյանի սիրտը կրկին ազատ է: Դերասանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ բաժանվել է ընկերուհուց: Նրա խոսքով` սերը հեռավորություն չի սիրում, իսկ արդեն նախկին սիրելին բնակվում է արտերկրում.«Բացի այդ, նա չէր հարմարվում այն երեւույթին, որ կարող եմ մասնագիտության բերումով տարբեր աղջիկների հետ սիրային տեսարաններում նկարահանվել: Որոշեցի չսպասել նրա հետ մեր հանդիպմանը»:
Լեւս Դավթյանը
Լեւսն ասել է, որ հավատում է իրական ու մեծ սիրուն, որը կյանքում մի անգամ արդեն ապրել է.«Հավատում եմ, որ նորից կսիրեմ ու կհանդիպեմ իմ երազելի աղջկան, ով իմ ու իմ ընկերների նման կլինի, մի քիչ էլ խելառ»:
Դերասանը հարաբերություններում կարեւորում է զգացմունքը, հարգանքն ու փոխըմբռնումը, սերն էլ ամենավեհ զգացմունքն է համարում.«Սերն է միայն տերն ու արքան, մնացյալն ունայնություն է»:
Լեւս Դավթյանը
Նրանից հետաքրքրվել ենք, թե ինչպես է պատրաստվում անցկացնել Սուրբ Վալենտինի տոնը.«Շնորհավորելու եմ իմ ընկերներ Մոսոյին եւ Գնելին, ովքեր նախորդ տարի հանդիպել են իրենց սիրելիներին: Շատ ուրախ եմ, որ իրենց համապատասխան մարդկանց են գտել, ինձ համար նրանք օրինակ են: Հուսամ` հաջորդ տարի արդեն սիրելիիս հետ կանցկացնեմ այս տոնը»:
Լեւսին խնդրել ենք նաեւ առաջարկել տարբերակներ, թե միայնակ սրտերն ինչ կարող են անել սիրո տոնին.
Տարբերակ 1. Թող այդ օրը խմեն սիրո կենացը, որն անպայման մի օր կայցելի նրանց:
Տարբերակ 2. Ով կիսատ թողած հարաբերություն ունի ու կարող է վերականգնել սերը, թող այդ քայլին դիմի:
Տարբերակ 3. Թող այդ օրը տժժան այն աղջիկների/տղաների հետ, ովքեր նույնպես չեն գտել իրենց սիրուն:):
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Լեւսի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: