×


Լիանա Բատորին հրաժարվել է իր հունգարական կեղծանունից. հանդես կգա հայկական ազգանվամբ

Երիտասարդ նկարչուհի Լիանա Բատորին հրաժարվել է իր հունգարական կեղծանունից: Այս քայլին նրան դրդել է Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին այդ երկրի իշխանության  կողմից Ադրբեջանին հանձնելու փաստը: 

Լիանա Բատորին հրաժարվել է իր հունգարական կեղծանունից


Նկարիչների միության պատվավոր եւ Աշխարհի հայ նկարիչների միության անդամ նկարչուհին Բատորի կեղծանունը վերցրել է 16-րդ դարի հունգարացի կոմսուհի Էրժեբետ Բատորիի անունից: Իր եւ կոմսուհու միջեւ կապը Լիանան տեսել է այն ժամանակ, երբ նկարներից մեկը ստեղծելիս ջրաներկի կամ յուղաներկի փոխարեն օգտագործել է մարդու արյուն: “Մարդկային արյուն է, երիտասարդ տղայի... Այս նկարն իրենից ներկայացնում է կյանք եւ սեր, շատ մեծ, բայց մարած սեր”,- 2010-ին տեղի ունեցած անհատական ցուցահանդեսի ժամանակ մեզ հետ զրույցում ասել էր Լիանան:

Լիանա Բատորիի կտավներից


Նկարչուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ այլեւս պատրաստվում է հանդես գալ իր հայկական ` Մկրտչյան ազգանվամբ.  “Երբ իմացա, թե ինչ է տեղի ունեցել, որոշեցի հրաժարվել հունգարական կեղծանունից: Ինչպես յուրաքանչյուր հայ, ես եւս զայրացած եմ, իմ այս քայլով ես չեմ արտահայտում ատելություն Հունգարիայի պատմության կամ ժողովրդի հանդեպ, ուղղակի խոր հիասթափություն եմ ապրել”:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները`  Լիանա Մկրտչյանի անձնական արխիվից, Արտաշես Մարտիրոսյանի, Anne Lily-ի եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW