×


Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքն ու արգելված կադրերը

Լիա Զախարյանը BRAVO.am-ին է տրամադրել իր մարտիության նվերը, որը ֆոտոշարքի տեսքով է: Սերիալներից եւ մի շարք հեռուստանախագծերից հայտնի դերասանուհին տեղեկացրել է, որ նախաձեռնության հեղինակն ընկերուհին է` լուսանկարիչ Լունա Դաշյանը: 

Լիա Զախարյանը


«Ընտրել ենք գարնանային տրամադրությունը ներկայացնելու եւ փոխանցելու լավագույն տարբերակը` արեւ, սեր, աղջիկ` թեթեւ, ժպտերես ու զգացմունքային: Լուսանկարները դիտելով` ինքս էլ գարնան շունչ եմ զգում` բուսականություն, ծաղիկ, թեթեւ հագուստ, արեւ, բարձր տրամադրություն, նոր զգացմունքների ծնունդ»,-ասել է նա:

Լիան նշել է, որ ֆոտոշարքը փոխանցում է իր հոգեվիճակը.«Ջերմություն եմ սիրում, արեւ: Ցուրտ, անձրեւոտ եղանակն ինձ համար չէ, որովհետեւ նեղվում եմ, մրսում: Գարնան իմ գույներն են դեղինը, որ խորհրդանշում է արեւ, կանաչը` բնության ծաղկում, կապույտը` երկինք, սպիտակը` մաքրություն»:

Լիա Զախարյանը


Պարզվում է` նկարահանումն առանց միջադեպի չի անցել, քանի որ փորձել են նաեւ անթույլատրելի վայրում կադրեր ստանալ, եւ այդ ժամանակ իրենց է մոտեցել երիտասարդ հսկիչը.«Ասաց, որ ճանաչում եւ շատ է սիրում ինձ, ուրախ է, որ առիթ ունեցավ տեսնել, բայց նաեւ խնդրեց ջնջել այնտեղ արված նկարները, որոնք շատ հաջող էին ստացվել, ստիպված համաձայնեցինք»:

Լիան զրույցի վերջում հույս է հայտնել, որ բնության զարթոնքն իր կյանքում էլ բարի եւ սպասված նորություններով կնշանավորվի թե գործնական, թե անձնական հարցերում:):

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լունա Դաշյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW