×


Լիա Զախարյանը

Լիա Զախարյան.«Այդ ժամանակ ես նրա ենթական էի»

Տարբեր կերպարներով ֆոտոշարքեր ներկայացնելը Լիա Զախարյանի տարերքն է: Դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել իր նոր լուսանկարները եւ պատմել է, թե ինչու է սպորտային ոճն ընտրել, եւ ինչ պայմաններում են իրականացրել նկարահանումները:

«Առաջարկը հավանեցի, եւ իրականացրինք: Համագործակցել եմ ընկերուհուս՝ լուսանկարչուհի Լունա Դաշյանի հետ: Նախկինում էլ միասին աշխատանքներ ներկայացրել ենք: Միտքը, ոճը, իրականացման ձեւը, լուսանկարվելու դիրքերը Լունայինն են: Նա էր խնդիրներ տալիս, ասում՝ ինչպես եւ ինչ դիրքով նայեմ ֆոտոխցիկին: Այս ֆոտոշարքի ժամանակ ես նրա ենթական էի»,- ասել է Լիան:

Լիա Զախարյանը


Ինչպես նախորդ, այս նկարահանումների կեսից էլ անձրեւ է տեղացել, սակայն, դերասանուհու խոսքով` կրկին չեն հանձնվել: Շարունակել են կիսաթաց վիճակում:): Լիայի ֆոտոշարքերի ընթացքը զավեշտալի ու հիշարժան պահերով լի են լինում: Այս մեկն էլ բացառություն չի եղել: Ինչպես նշել է, լուսանկարչին փոքր-ինչ զայրացրել են անձրեւն ու անցորդները:

«Լունան շատ խիստ է եւ չի սիրում, որ նկարահանումների ժամանակ որեւէ մեկը խանգարում է, հարցեր է տալիս կամ միջամտում: Երբեմն անցորդները մոտենում էին, ինձ ճանաչելով` խնդրում լուսանկարվել կամ զրույցի էին բռնվում: Լունան խստորեն մերժում էր նրանց, իսկ երբ փորձում էի հանդարտեցնել, պատասխանում էր՝ բավական չէ անձրեւային եղանակ է, մյուս կողմից էլ անցորդներն են փորձում խանգարել: Սա փոքրիկ հուշում նրանց համար, ովքեր հետագայում կցանկանան համագործակցել Լունայի հետ, կամ այն անցորդներին, ովքեր կփորձեն խանգարել նրա աշխատանքը:)»,-ասել է նա:

Լիա Զախարյանը


Ի դեպ, դերասանուհու հետ խոսել ենք նաեւ շապիկի ընտրության մասին.«Վրան կլինի գրառում, կենդանու պատկեր, հեռախոսահամար կամ այլ բան, չի նշանակում, որ այն կրողին է բնորոշում: Բաց տեղեր չկան, գեղեցիկ շապիկ է: Նրանք, ովքեր տեղյակ չեն, թե ինչ է նշանակում գրառումը, կամ էլ արտահայտության մեկ հոմանիշը գիտեն, կխնդրեմ Գուգլում փնտրեն»,-եզրափակել է նա:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Լունա Դաշյանի
Դիմահարդարումը՝ Էլիզա Ավետիսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին