×


Լիդիա Գրիգորյանի 40-ամյակը Գյումրիում եւ ամուսնու անակնկալը

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լիդիա Գրիգորյանը երեկ՝ հոկտեմբերի 27-ին, դարձել է 40 տարեկան: Նա BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծացել է, որ նոր տասնամյակ մտնելիս հանգստություն ու հասունություն է զգում։

«Կյանքի նոր փուլի զգացողություն ունեմ: Բոլորը զարմանում են, երբ լսում են տարիքս: 40 տարվա ճանապարհ անցա, կերտեցի կենսագրություն, բայց մնացի 18 տարեկանի զգացողության մեջ, երբ առաջին անգամ հանդիպեցի ամուսնուս ու կյանքս փոխվեց: 40 տարիները կյանքը ճանաչելու, ինքս ինձ փնտրելու ու գտնելու հնարավորություն էին, ու այդ ընթացքը դեռ շարունակվում է»,- ասել է դերասանուհին:


Գրիգորյանը խոստովանել է, որ սիրում է ընտանիքի անդամների ծննդյան օրերը, բայց ոչ իր տարեդարձը, քանի որ ուշադրության կենտրոնում լինելը կաշկանդում է իրեն:

«Այս տարի ամուսնուս խնդրեցի հավաքույթ չկազմակերպել: Ցանկություն հայտնեցի Գյումրի գնալ եւ այցելել Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Շատ յուրօրինակ ու տարբերվող ծննդյան օր եմ անցկացրել: Շնորհավորանքների տարափ էր: Յուրաքանչյուրն ինձ համար շատ թանկ է, եւ բոլորին անհատապես շնորհակալություն եմ հայտնում։ Երեւանում պարաշյուտով թռիչքից հետո ոգեւորությունս զգալով՝ ամուսինս որոշեց անակնկալ անել ու նվիրել Դուբայում նմանատիպ թռիչքի հնարավորություն»,- պատմել է նա:

Դերասանուհու ամենամեծ ցանկությունն է, որ իր շուրջը բոլորն առողջ լինեն, ինքն էլ յուրաքանչյուր օր տեսնի գեղեցիկը եւ որսա ներկայի պահը. «Ոգեշնչվեմ-ոգեշնչեմ, ապրեմ եւ վայելեմ կյանքի ամեն վարկյանը»։

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Լիդիա Գրիգորյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW