×


Լիա Զախարյան. «Բոլորովին այլ Լիա կտեսնեք»

Լիա Զախարյանի երկրպագուները ուրախանալու առիթ ունեն: Դերասանուհին կրկին էկրանին կլինի:Նա նկարահանվելու է «Ֆուլ Yere1» հումորային նախագծում: Մինչ այդ, սակայն, Լիան ամառային հանգիստն է վայելում իր ծննդավայրում:

«Մի շաբաթ է, ինչ Սյունիքի մարզում եմ`իմ ծննդավայր Գորիսում, մյուս շաբաթ պատրաատվում եմ մեկնել Եվրոպա: Սյունիքում նշում էին Մխիթար Սպարապետի ծնունդը: Այնտեղ զինվորների հանդիպեցի, ովքեր հիացնում էին իրենց հմտություններով եւ ինձ էլ սովորեցնում: Լիարժեք հանգստանում եմ`չնայած աշխատելով եւս վայելում եմ ամառը »,- BRAVO.am-ին ասել է Լիան եւ հավելել, որ շուտով նոր կերպարով կներկայանա հումորային նախագծում, որի նկարահանումները կմեկնարկեն սեպտեմբերին:

Լիա Զախարյանը


Նրա խոսքերով, այն իր համար բոլորովին նոր նախագիծ է, բայց ոչ նոր թիմ ու խաղընկերներ: Դեռ վաղուց պատիվ է ունեցել ճանաչելու, աշխատելու եւ ընկերանալու նրանց հետ։ Վստահ է, որ շատ շուտով հեռուստադիտողին կուրախացնեն տաղանդավոր ու սիրված դերասանական կազմի հերթական աշխատանքով։

Թե ինչ կերպար է մարմնավորելու, Լիան բարձրաձայնել չի կարող: Միայն նշել է, որ խաղային եւ ոճային առումով բոլորովին այլ Լիա կտեսնենք:

Քանի որ բազմիցս տարբեր ժանրերում հանդես գալու փորձ է ունեցել, արդեն համարձակ է ու վստահ, որ ամեն ինչ հաջող է լինելու։


«Յուրաքանչյուր ժանրն ունի իր պահանջները, պայմաններն ու ուշադրությունը։ Հեռուստասերիալ, գեղարվեստական ֆիմ եւ հումորային նախագիծ` երեքն էլ ինձ համար կարեւոր են յուրովի: Յուրաքանչյուրին առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերվում: Կարեւոր է ճիշտ ընկալել ու մատուցել կերպարը տվյալ ժանրում եւ հասկանալ` որն Է քո խնդիրը, ժանրի նպատակը»,- ասել է դերասանուհին:

Ի դեպ, նրա մասնակցությամբ առաջին հեռուստանախագիծը, որի պրոդյուսերը եւս Արմեն Պետրոսյանն էր, հումորային սերիալ է եղել, այնպես որ Լիան լիարժեք իր ափսեի մեջ է զգում:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լիա Զախարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport