×


Լիդիան եւ Գագիկը, Նարեկը, Չաչը եւ ուրիշներ` Դիանա Մալենկոյի ծննդյան տարեդարձին :)

Դիանա Մալենկոն երեկ Երեւանի ռեստորաններից մեկում մտերիմների հետ, որոնց թվում են թատրոնի եւ հեռուստատեսության աշխատակիցներ, նշել է ծննդյան տարեդարձը: Հաղորդավարուհուն 19-ամյակի առթիվ շնորհավորել է նաեւ BRAVO.am-ը, ինչպես նաեւ լուսանկարել հյուրերի ու նվերների հետ:):

Դիանա Մալենկոն դարձել է 19 տարեկան


“Անկեղծ ասած` վերջին մի քանի տարին հավաքույթ չեմ կազմակերպել, իսկ պատճառն այն էր, որ ընկերներս շատ տարբեր ասպարեզներից են, եւ մտածում էի` ինչպես ու քանի օր պետք է տոնեմ, որպեսզի բոլորին հրավիրեմ: Այս անգամ, սակայն, մեկ օրում կազմեցի հյուրերիս ցուցակը, հավաքեցի բոլորին, ու, ի զարմանս ինձ, նրանք շատ արագ մտերմացան”,-մեզ հետ զրույցում պատմել է հոբելյարը:

Դիանան տարեդարձը սիրում է նշել հենց այն պահից, երբ վայրկայանաչափն ազդարարում է նոր օրվա գալուստը.“Այս անգամ կեսգիշերից շուտ եմ սկսել տոնել. ընկերուհուս հետ հաճելի ժամանակ անցկացրինք ակումբներից մեկում, պարեցինք, ուրախացանք”:

Դիանա Մալենկոն` Գագիկ Մկրտչյանի եւ Լիդիա Գրիգորյանի հետ


Երկու տարի է` նա ծննդյան օրը ուղիղ եթեր է վարում.“Շատ հաճելի է անծանոթ մարդկանցից լսել հետաքրքիր ու յուրօրինակ շնորհավորանքներ, բացի այդ, անակնկալ մատուցեց նաեւ “Դար 21”-ի անձնակազմը`  տաղավարում ծաղկեփունջ նվիրելով: Ծաղիկնե՜ր, դրանք իմ ամենասիրելի նվերն են”:
 
Շրջապատում բոլորը գիտեն Դիանայի սիրո մասին, եւ նրա նվերների սեղանը լի էր բազմատեսակ ծաղկեփնջերով:).“Ստացել եմ աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկները, շատ հետաքրքիր ու անհրաժեշտ նվերներ: Դրանցից կառանձնացնեմ ընկերներիցս մեկի նկարած նկարը”:

Դիանա Մալենկոն


Նախկինում ստացած նվերներից հաղորդավարուհին յուրահատուկ է համարում եւ խնամքով պահում է իր մասին գիրքը.“Երեւի ընկերս չգիտի էլ, թե բանաստեղծությունների ժողովածուն որքան թանկ է ինձ համար: Շատ հաճելի քայլ էր իր կողմից”:

Դիանա Մալենկոն այս տարի զերծ է մնացել տորթ ընտրելու հաճելի, միեւնույն ժամանակ պատասխանատու գործից:).“Ընկերներս են զբաղվել դրանով: Մոմերը փչելիս ինքս ինձ ցանկացա հաջողություններ, ճիշտ եւ դիպուկ որոշումներ կայացնելու ունակություն, քանի որ ստեղծագործական լուրջ պլաններ ունեմ”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW