×


Լիլիթն ասել է, որ Լիլիթիկ է ունեցել :)

Լիլիթն իր “ֆեյսբուքյան” էջում օրերս լուսանկարներ է տեղադրել, որոնցում նորածնի է գրկած: Բնականաբար, խոսակցություններ են տարածվել, թե երգչուհին մայր է դարձել: 

Լիլիթն իր ապագա սանիկի հետ


BRAVO.am-ը հարցի պատասխանն իմացել է հենց Լիլիթից: Լուրը սկզբում ծիծաղեցրել է երգչուհուն, ապա` զարմացրել. “Ինչպե՞ս կարելի է նման բան մտածել կամ ասել: 9-ն ամիս փորս որտե՞ղ էր, թաքնվո՞ւմ էի. ինչքան եմ բեմ բարձրացել այս ընթացքում...”:

Երգչուհին նշել է, որ փոքրիկն իր ոչ հարազատ քրոջ բալիկն է` Լիլիթիկը: Ի դեպ, երեխան Լիլիթի ապագա սանիկն է: 

Լիլիթը պատրաստվում է նոր տեսահոլովակ նկարահանել


Անդրադառնալով ստեղծագործական նորություններին` երգչուհին ասել է, որ պատրաստվում է նոր տեսահոլովակ նկարահանել, նաեւ դուետով հանդես կգա Մհերի հետ:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Լիլիթի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW