×


Լիլուն չի՞ ենթարկվել ոստիկաններին, հետո էլ զղջացե՞լ է

Հոկտեմբերի 22-ին, ժամը 07.45-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել Լիլիթ Ղուկասյանին` երգչուհի Լիլուին. ահա սա է վերջին ժամերին թեժ քննարկումների կիզակետում հայտնված լուրը:

Լիլուն

Դեպքի առիթով ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում հրապարակվել է հաղորդագրություն, որտեղ մասնավորապես նշվում է հետեւյալը. “Այսօր, ժամը 06.00-ին հասարակական կարգի կոպիտ խախտմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ՝ “Նիսան” մակնիշի ավտոմեքենայում բարձր երաժշտություն միացրած՝ մեծ արագությամբ երթեւեկել են Հյուսիսային պողոտա, այնուհետեւ Տերյան եւ Ամիրյան փողոցով շարժվել դեպի Մաշտոցի պողոտա եւ չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին”:

Լիլուն

Նշենք, որ էլեկտրոնային մի շարք լրատվամիջոցներ արդեն հասցրել են տարածել Լիլուի զղջման խոսքերը, թե երգչուհին գինովցած է եղել եւ ոստիկաններին վիրավորելու նպատակ չի ունեցել:

BRAVO.am-ը առաջիկայում կփորձի ներկայացնել միջադեպի մանրամասները:

BRAVO.am
Լուսանկարները` Լիլուի անձնական արխիվից եւ Հ.Հակոբյանի/Creative ART/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW