×


Լիկա Սալմանյան.«Հերոսուհիս սկզբում աղախին է, բայց…»

BRAVO.am-ը առաջինը հայտնեց, որ հեռուստատեսային նախագծերից եւ սերիալներից հայտնի Լիկա Սալմանյանը շուտով կվերադառնա եթեր: Նա նկարահանվում է «Հին արքաներ» բազմասերիանոց ֆիլմում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, առաջին սերիաներում դերասանուհին մարմնավորելու է աղախնի:

Լիկա Սալմանյանը՝ «Հին արքաներ»-ի նկարահանումներին


Դերասանուհին մեզ հետ զրույցում խոսել է նոր նախագծում իր ներգրավվածության մասին՝ չցանկանալով, սակայն, կերպարի մասին մանրամասներ հայտնել, որպեսզի դիտողն ավելի հետաքրքրությամբ հետեւի սերիալի զարգացումներին:

Լիկա Սալմանյանը


«Հերոսուհիս սկզբում, ճիշտ է, աղախին է, բայց…»,-չի շարունակել միտքը Լիկան, սակայն հավելել է.«Հետաքրքիր է լինել մի նախագծում, որտեղ ամեն ինչ այլ է, տարբերվող` թե՛ ժամանակաշրջանի, թե՛ կերպարի, եւ թե հագուստների առումով: Իսկ կերպարս համեստ է, թե՝ ոչ, կիմանաք՝ հետեւելով հեռուստաֆիլմին»:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լիկա Սալմանյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին