×


Լյուսի Հայրապետյանի արկածները Կարմիր ծովում

Դեռ նախորդ զրույցներում Լյուսի Հայրապետյանը նշել էր, որ գերադասում է ակտիվ եւ ծովափնյա հանգիստ: Այս անգամ մոդել-հաղորդավարուհին քրոջ՝ Մարիամի հետ ուղեւորվել է Եգիպտոս:

«Վայրը նախապես չէինք պլանավորել: Մի բան գիտեինք միայն՝ թռիչքը պետք է կարճ տեւեր, որպեսզի հանգստյան օրերը շատ լինեին: Իսկ մոտ թռիչքներով հանգստյան վայրերի ընտրությունն այնքան էլ մեծ չէ, հատկապես, երբ ուզում ես ծով ու գեղեցիկ մաշկի գույն: Այդպես հանգեցինք Հուրգադա մեկնելու որոշմանը»,-BRAVO.am-ին պատմել է Լյուսին եւ հավելել, որ չհաշված որոշ անհարմարություններ, հանգիստը շատ լավ է անցել: Կարծում է՝ հավանաբար, իրենց` լուծումներ գտնող տեսակից է:

Լյուսի Հայրապետյանը


Ծովափնյա հանգստի սիրահար մոդելը նշել է, որ տարվա ընթացքում իրեն անհրաժեշտ է 3-4 անգամ լինել լողափում, կտրվել ամեն ինչից: Լյուսիի հանգիստն ինչպես նախորդ, այս անգամ եւս հետաքրքիր ու զավեշտալի միջադեպով է անցել:

«Շատ էի կարոտել լողափը: Առաջին իսկ օրն ամբողջ ափով մեկ մեր լողալն եմ հիշում: Ափն ամբողջությամբ կորալներով էր լցված: Եվ քանի որ ծով էինք մտել ու չէինք կարող վերադառնալ նույն ափ, ստիպված այնքան լողացինք, որ հասնենք նորմալ, ավազոտ մի ափ, որ դուրս գանք ջրից: Արդյունքում հասկացանք՝ երկու ժամ անդադար լողացել ենք եւ ուրիշ հյուրանոցի ափ հասել»,-հիշել է մոդելը:

Լյուսի Հայրապետյանը


Մոդել քույրիկները նոր են վերադարձել Երեւան, բնականաբար, ոչ դատարկաձեռն. իրենց հետ քաղցրավենիք եւ յուղեր են բերել:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Լյուսի Հայրապետյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW