Դերասան Հայկ Հովհաննիսյանը թատրոնի բեմում ամուսնության առաջարկություն է արել սիրելիին՝ Անահիտ Մանուկյանին։ Տեսանյութը դերասանուհին հրապարակել է իր ինստագրամյան էջում:
«Այս պատասխանը վաղուց էր հստակ»,- գրել է նա:
View this post on Instagram
Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Հայկն ընդգրկված է «Սերը վերջին հարկում» ներկայացման դերասանական կազմում, եւ հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած պրեմիերայի ավարտին նա բեմ է հրավիրել Անահիտին եւ երկու հարց տվել՝ «Ներկայացումը դուրդ եկա՞վ» եւ «Կամուսնանա՞ս ինձ հետ»։ Անահիտը, իհարկե, համաձայնել է եւ մեկնել ձեռքը՝ մատանին դնելու համար։
Դերասանուհին իր էջում կիսվել է տեսանյութով եւ անկեղծացել․ «Յուրաքանչյուր աղջիկ այս պահը պատկերացնում է իր կյանքում, բայց երբեք չէի պատկերացնի, որ այսպիսի հույզեր կզգամ»։


×
2,660






