×


Լոպեզը, Քիդմանը, Քրոուֆորդը, Էնիսթոնն ու մյուսները` տարիներ առաջ եւ հիմա :)

Ո՞վ է ասել, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ պետք է փոխվի: Հոլիվուդյան մի շարք գեղեցկուհիներ, որոնք հատել են 40-ի սահմանը, կարող են փաստել հակառակը: Համենայն դեպս, նրանք ջանք չեն խնայում երիտասարդ տեսք ունենալու համար:):

Հոլի Բերին 29 տարեկանում (ձախից) եւ 45 տարեկանում


Հոլի Բերին 46 տարեկան է: Մոտ 10-ը տարի է անցել այն ժամանակից, երբ դերասանուհին փայլեց “Մահացիր, բայց ոչ հիմա” ֆիլմում: Այսօր կարծես ոչինչ չի փոխվել. նա երիտասարդ տեսք եւ գեղեցիկ կազմվածք ունի ու շարունակում է գերել արական սեռի ներկայացուցիչների սրտերը:):

Ջենիֆեր Էնիսթոնը 32 տարեկանում (ձախից) եւ 43 տարեկանում


Հոլիվուդի ամենահայտնի դերասանուհիներից մեկը` Բրեդ Փիթի նախկին կին Ջենիֆեր Էնիսթոնը,  լինելով 43 տարեկան, շարուանկում է երիտասարդ եւ գրավիչ տեսք ունենալ: Նա նշել է, թե օգտվում է խնամքի թանկարժեք միջոցներից, հատուկ սննդակարգի է հետեւում եւ զբաղվում է սպորտով:

Մադոննան այս տարի (ձախից) եւ 20 տարի առաջ


54-ամյա Մադոննան էլ տարբեր առիթներով հայտնել է, որ իր երիտասարդությունն ապահովում են յոգայով եւ պարերը: Երգչուհին կատարել է պլաստիկ մի շարք վիրահատություններ, խիստ սննդակարգի է հետեւում:

Ջենիֆեր Լոպեզը 30 տարեկանում (ձախից) ու 40 տարեկանում


43-ամյա Ջենիֆեր Լոպեզը մեծ ուշադրություն է դարձնում իր արտաքին տեսքին, մաշկին եւ կազմվածքին: Մասնագետները պնդում են, որ Ջենին եւս պլաստիկ վիրահատությունների է ենթարկվել, սակայն երգչուհին հակառակն է հայտարարում: 

Գվինեթ Փելթրոուն 30 (ձախից) ու 40 տարեկանում


Սլացիկ կազմվածքով 40-ամյա Գվինեթ Փելթրոուն երկու երեխա ունի : Դերասանուհին նշում է, թե ֆիթնեսով է զբաղվում, նաեւ` մեդիտացիայով: Գվինեթը պնդում է, որ երբեւէ պլաստիկ վիրաբույժի օգնության չի դիմել:

Սինդի Քրոուֆորդը 36 տարեկանում (ձախից) եւ 46 տարեկանում


Սինդի Քրոուֆորդը պարբերապար կոսմետոլոգների օգնությանն է դիմում, քանի որ բոտոքսն իրեն ինքնավստահություն է ներշնչում: Վերջին շրջանում արված լուսանկարներից պարզ է դառնում, որ Սինդին ավելի ռադիկալ միջոցների է դիմել կնճիռները հարթեցնելու համար:

Նիկոլ Քիդմանը 45 տարեկանում


Բոլորին թվում է, թե 45-ամյա Նիկոլ Քիդմանը 30 տարեկան է: Այս դերասանուհին եւս հաճախ է օգտվում պլաստիկ վիրաբույժների ծառայություններից:  Իսկ բոտոքսի պատճառով անշարժացած ճակատան ու հոնքերը գեղեցկուհուն չեն վհատեցնում:): 

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Eg

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW