×


Լուիզան, Ռաֆոն, Անդոն եւ Հասմիկը “կին-տղամարդ հարաբերություններով”` Գյումրիում

Երեւանի կամերային թատրոնը հյուրախաղով հանդես է եկել Գյումրիում: Նոյեմբերի 22-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Լուիզա Ներսիսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը եւ Հասմիկ Դանիելյանը ներկայացրել են Արշալույս Հարությունյանի “Սկոտչ & Whiskey” լավատեսական կատակերգությունը, որի երեւանյան պրեմիերային BRAVO.am-ը եւս անդրադարձել է

Անդրանիկ Հարությունյանը եւ Ռաֆայել Երանոսյանը


“Manukyan Production”-ի ղեկավար Մկրտիչ Մանուկյանը, որի հրավերով էլ այս դերասանները Գյումրիում էին, նշել է` շատ կարեւոր է  նախ հասկանալ, թե ինչ է ուզում տեսնել տեղի հանդիսատեսը. “Եթե գտնված է այդ հարցի պատասխանը, գոհ կլինեն ե´ւ դերասանները, ե´ւ հանդիսատեսը”: 

Մկրտիչը նաեւ հետեւյալն է հավելել. “Պրդյուսեր Արշալույս Հարությունյանի հետ ցանակնում ենք եւս մեկ ծրագիր կյանքի կոչել եւ գյումրեցի հանդիսատեսին այս անգամ էլ  հաճելի անակնկալ մատուցել` Գյումրիում ցուցադրելով  Արա Երնջակյանի “Հոբելյանական հաճախորդը” ֆիմը”:

Անդրանիկ Հարությունյանը եւ “Manukyan Production”-ի ղեկավար Մկրտիչ Մանուկյանը


Լավատեսական լիցքեր փոխանցող “Սկոտչ & Whiskey”-ի ռեժիսոր եւ պրոդյուսեր Արշալույս Հարությունյանը նշել է, որ չնայած տարօրինակ վերնագրին, ներկայացումն իրականում մի շատ պարզ թեմայի մասին է, որը չնայած ժամանակներին  եւ աշխարհագրությանը, միեւնույնն է, ամենարդիականն ու ժամանակակիցն է մնում: Դա է` կին-տղամարդ հարաբերությունների հանգույցը: 

“Սկոտչ & Whiskey”-ի ռեժիսոր եւ պրոդյուսեր Արշալույս Հարությունյանը


“Մեր իրականության մեջ կան շատ կանայք, ովքեր ամուսիններից շատ ավելի հաջողակ են, ավելի շատ են վաստակում, մի խոսքով լիդեր են: Տրամաբանական է, որ տվյալ դեպքում մեծ մասամբ երկրորդ պլան է մղվում անձնական կյանքը` տղամարդ-կին հարաբերությունները: Ներկայացումն ասում է, որ ամեն ինչ իր տեղն ունի ու հնարավոր չէ փոխարինել մեկը մյուսով: Տղամարդը որքան էլ սիրի կնոջը, տվյալ դեպքում կսկսի փնտրել ուրիշին ու կարեւոր չէ` կա սեր, թե ոչ”,-ասել է Արշալույս Հարությունյանը:

Լուիզա Ներսիսյանը` Գյումրիում


Ինչ վերաբերում է Գյումրիի թատերասեր հանդիսատեսին, ներկայացման մասնակիցները վստահեցրել են, որ այս հանդիսատեսն առանձնահատուկ է. դերասաններն իրենք են նկատել, որ ներկայացման մեջ հումորի ամենափոքր դրսեւորումն անգամ չի վրիպել գյումրեցիների աչքից:

BRAVO.am-ը Գյումրիում “Manukyan Production”-ի նախաձեռնած մշակութային միջոցառումների ինֆորմացիոն հովանավորն է: 

Տեքստը` Լիլիթ Մակարյանի
Լուսանկարները` Գեւորգ Գեւորգյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW