×


Լուիզա Ղամբարյանի ընտանեկան հանգիստը Կրետեում :)

Այս շրջանում Լուիզա Ղամբարյանի առօրյան կապված է թատրոնի հետ. նոր խաղաշրջան, նոր ներկայացումներ ու ամենօրյա փորձեր: Սակայն մինչ այս դերասանուհին հասցրել է ընտանեկան հանգիստը վայելել Հունաստանի Կրետե կղզում: Նա BRAVO.am-ին պատմել է, թե ինչով է աչքի ընկել իր ամառային արձակուրդը, եւ թե առաջիկայում նոր ինչ դերով կներկայանա հանդիսատեսին:

Լուիզա Ղամբարյանը` դստեր հետ


«20 օրը քիչ ժամանակ չէ հանգստանալու համար. վայելել ենք ծովը, արեւայրուք ենք ընդունել, եւ, իհարկե, առանձնահատուկ հաճույք էր ծովափին ընթերցելը: Հասցրել եմ 6 գիրք կարդալ` ռուսական երեք դետեկտիվ, ինչպես նաեւ վերընթերցել եմ Ստանիսլավսկու, Չեխովի եւ Տոլստոյի»,-ասել է նա:

Լուիզայի խոսքով` հատկապես հավանել է Կրետեի գիշերային մոգական գեղեցկությունը.«Օրեր շարունակ երեք-չորս ժամ վայելել եմ ծովը, լսել ալիքների ձայնը, լռել, մտածել, ինչու չէ, քնել: Այնքան էլ շատ չեմ սիրում արեւայրուք ընդունել, պաշտպանվել եմ արեւից. այն հրաշք է, բայց չարաշահումը կարող է վնասակար լինել: Հաջորդ տարիներին գուցե դարձյալ որոշենք Հունաստան գնալ, քանի որ կլիման շատ հարմար է հանգիստը վայելելու համար, բայց կընտրենք այլ կղզի»:

Լուիզա Ղամբարյանը


Անդրադառնալով աշխատանքին` Դրամատիկական թատրոնի դերասանուհին ասել է, որ վերջերս սիթքոմում նկարահանվելու առաջարկ է ստացել, որը մերժել է թատրոնում զբաղվածության պատճառով.«Նոյեմբերին հանդիսատեսին կներկայանանք նոր ներկայացմամբ` բեմադրված ամերիկացի ժամանակակից դրամատուրգ Նիլ Սայմոնի «Համար 707» ստեղծագործության հիման վրա: Երկու հոգու համար նախատեսված այս գործում խաղընկերս Հրաչյա Հարությունյանն է, ով նաեւ ներկայացման բեմադրող-ռեժիսորն է: Գործողությունները կատարվում են հյուրանոցի նույն համարում` տարբեր տարիներին, ներկայացվում են ամուսին-կին, սիրուհի-կին հարաբերությունները: Նոր ասելիքով, թատերական նոր լեզվով աշխատանք է»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Լուիզայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW