×


Լուիզա Ղամբարյան. “Դեռ չեմ պատրաստվում երկրորդ երեխան ունենալ”

Մեկ տարի լռությունունից հետո հեռուստաէկրանից շուտով կրկին կողջունի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը: Նա BRAVO.am-ին տեղեկացրել է` այժմ նկարահանվում է հեռուստատեսային նախագծում, որի հետ կապված մանրամասներ կներկայացնի առաջիկայում: 

Լուիզա Ղամբարյանը


Դերասանուհին նաեւ հերքել է այն ասեկոսեները, թե պատրաստվում է կրկին մայրանալ. “Ես ունեմ մեկ բալիկ` Գաբին, որը հաճախում է դպրոց ու տարբեր խմբակների: Դեռ չեմ պատրաստվում երկրորդ երեխան ունենալ”:

Լուիզայի համար, ինչպես ինքն է նշել, լռությունը սկզբունքային է եղել. “5 տարի եթերում եղել եմ բավական ակտիվ: Իմ կարծիքով` ցանկացած արտիստի համար երբեմն կարեւոր է դադարի կոճակ սեղմելը: Ես իսկապես հոգնել էի, բայց` ոչ ֆիզիկապես: Ցանկացած դերասան, որն ունի գույներ, հետաքրքիր ասելիք, որոշ ժամանակ անց սպառվում է: Ամեն օր լինելով եթերում` պահպանել հետաքրքրություն, բարդ է: Հասկացա, որ պետք է որոշ ժամանակով դադար տալ: Այդ դադարն արդեն դադար չէ”:

Լուիզա Ղամբարյանը` դստեր հետ


Դերասանուհու խոսքով` պատկերն այլ է թատերական ոլորտում, որտեղ դադար, որպես այդպիսին, չի եղել: Լուիզայի մասնակցությամբ վերջին ներկայացումը եղել է “Ռոմանտիկ կոմեդիա”-ն, որը բեմադրել է Ժան Նշանյանը` Բերնարդ Սլեյդի համանուն կատակերգության հիման վրա:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Արվին Քոչարյանի եւ Լուիզա Ղամբարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW