×


Լուսինե Աղաբեկյան. “Պետք չէ խաղալ մարդու անվան հետ”

Օրերս  երգչուհի Լուսինե Աղաբեկյանը “մեղադրվեց” մեծամտության համար, երգչուհու անունը հոլովվեց, ինչի արդյունքում սկսեցին քննարկել` մեծամիտ է նա, թե ոչ:

Լուսինե Աղաբեկյանն ու Արամայիս Հայրապետյանը


“Այն ինչ գրվեց, չի համապատասխանում իրականությանը: Այդ օրը ես եւ իմ պրոդյուսեր Արամայիս Հայրապետյանը գնում էինք Սարյան  փողոցում գտնվող գրասենյակը, որտեղ գրեթե ամեն օր լինում ենք, աշխատում: Ինձ մոտեցավ մի աղջիկ, հարցրեց՝ Լուսինե Աղաբեկյանն եմ, ժպտալով պատասխանեցի, որ ես եմ, հետո հարցրեց` հիշում եմ իրեն, “ֆեյսբուքյան” ընկերներիցս է, իսկ ես ժպտալով ու շատ բարձր տրամադրությամբ ասացի` “Ճիշտն ասած, 5000-ից ավելի ընկեր ունեմ “Facebook”-ում, բոլորին դեմքով չեմ կարող հիշել...”: Մեկ օր անց կարդացի նյութ, որտեղ միանգամայն այլ բան էր գրված”,-BRAVO.am-ին պատմել է Լուսինեն:

Լուսինե Աղաբեկյանը


Երգչուհին նշել է, թե “Հայսուպերսթար”-ին մասնակցելուց հետո շատ ուշադիր է իր պահվածքի հանդեպ. “Պետք չէ խաղալ մարդու անվան հետ…Ահավոր էր: Չնայած արդեն սովորել եմ նման խոսակցություններին, ավելիին էլ եմ պատրաստ: Հիմա արդեն դրսում քայլելիս կամ զրուցելիս էլ զգուշանում եմ”:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Լուսինե Աղաբեկյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW