Լուսինե Թովմասյանն այսօր` դեկտեմբերի 27-ին, դուստր է ունեցել: Գեղեցկուհին եւ ամուսինը` Արթուր Հովհաննիսյանը, ինչպես եւ որոշել էին, առաջնեկին անվանակոչել են Արիանա:
Լուսինե Թովմասյանը դուստր է ունեցել
Քիչ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում նրա քույրը` Իրինա Թովմասյանը, հայտնել է, որ աղջնակը լույս աշխարհ է եկել գիշերը.“Արդեն տեսել եւ գրկել եմ, իսկապես հրաշք է, մայրիկին շատ-շատ նման է: Լուսինեի ամուսինը, նրա մայրը, ես ու մեր մայրը պարբերաբար գնում ենք ծննդատուն եւ նրա կողքին ենք: Իրեն լավ է զգում, շատ երջանիկ է”:
Իրինա եւ Լուսինե Թովմասյանները
“Միսս Հայաստան 2003” եւ “Վիցե միսս Եվրոպա 2005” Լուսինե Թովմասյանի դուստրը ծնվել է 51սմ հասակով եւ 3կգ քաշով.“Մինչեւ ծննդատանից վերադառնան, տունն ամբողջովին կզարդարենք: Ինչպես նա էր մեզ անակնկալի բերել` գեղեցիկ զարդարելով տունը, այնպես էլ մենք նրան կուրախացնենք”:
BRAVO.am-ը Արիանային եւ բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ եւ անհոգ մանկություն:
BRAVO.am
Լուսանկարները` Լուսինե Թովմասյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: