Արտասահմանյան եւ տեղական լրատվամիջոցներին “Քարդաշյան” ազգանունը շոշափելու եւս մեկ առիթ է ընձեռվել: Այս անգամ քննարկվում է ոչ թե Քիմի հղիությունն, այլ ռեալիթի շոուների աստղի եղբոր ընտրյալը, որն, ի դեպ, նույնպես հայուհի է:
Նազա Ջաֆարյանը եւ Ռոբ Քարդաշյանը
Ռոբ Քարդաշյանին պապարացիները վերջերս հաճախ են լուսանկարում սեւահեր անծանոթուհու հետ, որն, ինչպես հայտնի է դարձել, լոնդոնաբնակ մոդել Նազա Ջաֆարյանն է:
Նազա Ջաֆարյանը
Համացանցում տարածված լուսանկարներից պարզ է դառնում, որ Քիմ Քարդաշյանի եղբայրն իր ընտրյալին արդեն իսկ ներկայացրել է ընտանիքին. զույգին լուսանկարել են Քրիս Ջեների ընկերակցությամբ:
Քրիս Ջեները որդու` Ռոբի եւ դստեր` Քիմ Քարդաշյանի հետ
Նազա Ջաֆարյանին արտաքնապես նմանեցնում են Քիմ Քարդաշյանին: Մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ մոդելը ժամանակին սիրավեպ է ունեցել Քլոե Քարդաշյանի նախկին ընկերոջ հետ:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը`wetpaint.com


×
16,931






