Ռիհաննան “Rolling Stone” ամսագրի համար նկարահանումների էր, երբ Քրիս Բրաունի հետ իր հարաբերությունների մասին խոսելիս նյարդայնացավ ու որոշեց ծխել: Զգացմունքային եւ սեքսուալ բարբադոսուհու պահվածքն այնքան դուր եկավ սկանդալային լուսանկարիչ Թերի Ռիչարդսոնին, որ որոշեց ֆիքսել պահն իր ֆոտոխցիկով:
Ռիհաննան
Լուսանկարվելուց երբեք չհրաժարվող 24-ամյա երգչուհին, հանելով կաշվե բաճկոնն ու շրջազգեստը, եւս մեկ անգամ ցուցադրել է իր բարեմասնությունները, բազմաթիվ դաջվածքներն ու զարդերը: Ռիռին եւ Թերին, իհարկե, չեն մոռացել նաեւ միասին լուսանկարվել:
Ռիհաննան
Անդրադառնալով Քրիս Բրաունի հետ սիրավեպը վերսկսելուն` Ռիհաննան խոստովանել է, թե գիտակցել է, որ քննադատվելու է ընտանիքի, ընկերների եւ երկրպագուների կողմից. “Բայց սա իմ սխալն է. ես չէի կարողանում այդպես ապրել ու որոշեցի սրտիս ձայնին հետեւել: Հիմա մենք չենք վիճում հիմար պատճառներով, գնահատում ենք միմյանց, հասկանում ենք, որ չենք ուզում կորցնել այն, ինչ ունենք”:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: