38-ամյա Քիմ Քարդաշյանի եւ 41-ամյա Քանյե Ուեսթի ընտանիքը համալրվել է նոր անդամով: Զույգի չորրորդ երեխային լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը: Որդու ծննդյան լուրը սոցցանցային իր էջերում հայտնել է Քիմը:
Ռեալիթի շոուների հայազգի աստղը նշել է, որ նորածինը քույրիկին է նման. «Իհարկե, շուտով կփոխվի, բայց հիմա ուղղակի Չիկագոյի կրկնօրինակն է»:
Ամուսինները չեն շտապում հայտնել երեխայի անունը:
Քիմն ու Քանյեն ամուսնացել են 2014 թվականին: Նրանց առաջնեկը ծնվել է մինչեւ հարաբերությունների օրինականացնելը` 2013 թվականին: Զույգը երբեք չի թաքցրել, որ երազում է մեծ ընտանիքի մասին:
BRAVO.am


×
5,139





