Կոլումբացի երգչուհի եւ պարուհի Շակիրան հարավաֆրիկյան հանգստավայրերից մեկում ծովառյուծ է տեսնում, հիանում ծովային այս կենդանիով եւ որոշում լուսանկարել նրան: Ծովառյուծն էլ, որը, ի տարբերություն “աստղի”, սովոր չէ տեսախցիկների առջեւ դիրքեր ընդունելուն, ընկճվում է ստեղծված իրավիճակից եւ հարձակվում երգչուհու վրա:):
Շակիրային ջերմ են ընդունել պինգվինները
“Նա նայում էր աչքերիս մեջ, կատաղի մռնչում էր եւ փորձում կծել”, այսպես է նկարագրել իրավիճակը Շակիրան: Դեպքը տեղի է ունեցել Քեյփթաունում, որտեղ երգչուհին իր հանգիստն է վայելել եղբոր հետ:
Շակիրան կարծում է` ծովառյուծի նման վարքի պատճառն իր հեռախոսն է, որը ծովային կենդանին շփոթել է որեւէ ձկան հետ. “Նա հավանաբար մտածել է` ես ծաղրում եմ իրեն ուտելիքով”: Ինչպես գրել է երգչուհին “Ֆեյսբուք”-ի իր էջում` ջրից դուրս գալով` ծովառյուծը փորձել է հարձակվել իր վրա: Աղջկան օգնության է հասել եղբայրը, որի հետ փախուստի ժամանակ վնասել են ձեռքերը:
Շակիրայի վրա հարձակված ծովառյուծը
Գուցե երգչուհուն մելոման ծովառյուծ էր հանդիպել, որին պարզապես դուր չի եկել` ինչպես է երգում 35-ամյա Շակիրան:): Նշենք, որ նրան բավական ջերմ են ընդունել պինգվինները, որոնց հետ լուսանկարը եւս առաջարկում ենք դիտել ստորեւ:
Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: