×


Կայա Խուրշուդյանը գտել է իր կեսին :)

“Տիգրանի մոլորակը”, “Ո՞ւր է իմ տղամարդը” հեռուստասերիալների դերասանուհի Կայա Խուրշուդյանի սիրտն այլեւս զբաղված է. նա  հանդիպել է այն միակին, որի հետ իր հարաբերությունները պատրաստվում է օրինականացնել:): Այս մասին BRAVO.am-ին հայտնել է հենց Կայան:

Կայա Խուրշուդյանը


Նա իր երջանկությամբ կիսվել է նաեւ “ֆեյսբուքյան”  ընկերների հետ` գրելով հետեւյալը.“Անսահման երջանիկ եմ, որ գտել եմ այն մարդուն, ում հետ ուզում եմ խենթանալ, մտքերով թռչել երկինք, պարզապես ապրել ու հասկանալ, որ միայնակ չեմ, որ նա իմն է եւ ինձնով է ապրում: Հասկանալ, որ իր համար քո մեկ ժպիտն անգամ երջանկության շատ մեծ առիթ է: Սիրելիս, ես սիրում եմ քեզ ու անսահման երջանիկ եմ, որ միասին ենք…”:

Մեզ հետ զրույցում Կայա Խուրշուդյանը տեղեկացրել է, որ ինքն ու ընտրյալը վաղը պատրաստվում են դիմում գրել` իրենց միությունը ԶԱԳՍ-ում ամրագրելու համար:

Կայա Խուրշուդյանը


Սերիալային դերասանուհու սիրո պատմությունը BRAVO.am-ը կներկայացնի առաջիկայում:):

BRAVO.am
Լուսանկարները` Կայա Խուրշուդյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW