Բրոդվեյի Վերդի հրապարակից Կասկադի այցելուներին եւ հատկապես երեխաներին ուրախություն պարգեւելու է եկել կապույտ “Կիվին”:): Ամերիկացի արվեստագետ Պիտեր Վոյտուկի հեղինակած քանդակի հետ առաջարկում ենք ծանոթանալ ստորեւ:
Պիտեր Վոյտուկի հեղինակած քանդակը հանգրվանել է հանրահայտ “Կատվի” հարեւանությամբ
Կապույտ “Կիվին” հանգրվանել է Գաֆեսճյան քանդակների պարտեզում` Բոտերոյի հանրահայտ “Կատվի” հարեւանությամբ: Նոր քանդակից ձեր տպավորությունները ցանկության դեպքում գրեք մեկնաբանությունների հատվածում:):
Պիտեր Վոյտուկի հեղինակած կապույտ “Կիվին”
Վերջին շրջանում “Ջերարդ Լ. Գաֆէսճեան” հավաքածուն համալրող մյուս քանդակները BRAVO.am-ը ներկայացրել է իր նախորդ հրապարակումներում: Գաֆեսճյան արվեստի կենտրոնում` ներառյալ քանդակների պարտեզը, Կասկադ համալիրն ու 50-ամյակի հուշարձանի հարեւանությամբ կանաչ տարածքը, շարունակվում են նոր արվեստանմուշների տեղադրությունները:):
Տեղեկատվությունը եւ լուսանկարները տրամադրել է Գաֆեսճյան արվեստի կենտրոնը
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: