×


Կարիբյան կղզիներից դեպի Հայաստան` Թումանյանի հեքիաթներով :)

Հովհաննես Թումանյանի “Մի կաթիլ մեղր”, “Բարեկենդան”, “Կիկոսի մահը”, “Անխելք մարդը”, “Քաջ Նազարը” եւ “Սուտասանը” հեքիաթների հիման վրա ներկայացում է բեմադրել ֆրանսահայ դերասանուհի Սաթե Խաչատրյանը, որի երեւանյան պրեմիերան հունիսի 15-ին էր` Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում:

“Լինում է, չի լինում. ճանապարհորդություն դեպի Հայաստան” ներկայացման երեւանյան պրեմիերային


“Լինում է, չի լինում. ճանապարհորդություն դեպի Հայաստան”-ը հանդիսատեսին ներկայացվում է հայերենի, ֆրանսերենի եւ քրեոլի(Գվադելուպեի պետական լեզուն) համադրությամբ, հայկական ժողովրդական երգերից բացի, հնչում է կարիբյան երաժշտություն:  

Երաժիշտ եւ դերասան Յաննիկ Լուին


Հայ-ֆրանսիական այս նախագծի պատասխանատու, բեմադրիչ Սաթե Խաչատրյանին բեմում ընկերակցում ու մեր հեքիաթները պատմում է նաեւ ծագումով Կարիբյան Գվադելուպե կղզուց երաժիշտ եւ դերասան Յաննիկ Լուին:  Նրանք մարմնավորում են հեքիաթասացներ Կիկային եւ Ֆրիկային:  

“Լինում է, չի լինում. ճանապարհորդություն դեպի Հայաստան” ներկայացման երեւանյան պրեմիերային


“Լինում է, չի լինում. ճանապարհորդություն դեպի Հայաստան” բեմադրությունն առաջիկա օրերին ներկայացվելու է նաեւ Սեւանում, Վարդենիսում, Գավառում, Սիսիանում, Գորիսում, Ջերմուկում: 

BRAVO.am-ը նախագծի ինֆորմացիոն հովանավորն է:

BRAVO.am
Լուսանկարները` Լուսինե Սարգսյանի 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW