×


Բելգիաբնակ մոդել Կարինե Օհանյանը կապվել է Հայաստանի հետ :)

Բելգիայում բնակվող հայ մոդել եւ երգչուհի Կարինե Օհանյանը  (Karine Ohanian) նորությունների դեպքում դրանք պատմում է նաեւ BRAVO.am-ին: Այս անգամ նա տեղեկացրել է, որ բիզնես է սկսել քրոջ` Աննայի հետ. աղջիկներն ուզում են գրավել նորաձեւության աշխարհը:):

Կարինե Օհանյանը


“Արդեն աշխատում ենք իտալական բրենդերի հետ. մի շարք հագուստներ կարվում են մեր առաջարկած դիզայնով: Իսկ “Mydressing By Ohanian” բրենդի շնորհանդեսը տեղի կունենա առաջիկայում, որին նախատեսում ենք հրավիրել Բելգիայում հայտնի աստղերի”,-նշել է մոդել-երգչուհին:

Կարինե Օհանյանը


Կարինեն նաեւ ասել է, որ շարունակում է հաջողություններ գրանցել մոդելային ասպարեզում. ““Worldmodels” կազմակերպությունն ինձ ճանաչել է որպես Բելգիայի 2012 թվականի լավագույն ֆոտոմոդելներից մեկը”:

Կարինե Օհանյանը


Նախորդ տարվա ամռանը Երեւանում իր հանգիստը կազմակերպած մոդել-երգչուհին մեզ հետ զրույցում հայտնել է, որ ծրագրում է այս տարի եւս հայրենիք գալ, քանի որ մի շարք առաջարկներ եւ, իհարկե, հարազատներին տեսնելու մեծ ցանկություն ունի:

Տեքստը`Աննա Զիլֆուղարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Marnix De Paepe-ի եւ Կարինե Օհանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW