Ֆրանսիայի արդեն նախկին առաջին տիկին Կարլա Բրունին միեւնույն է մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է: Գեղեցկուհու՝ որպես առաջին տիկին անցկացրած հինգ տարին արդեն պատմություն են: Նիկոլա Սարկոզիի նախագահության վերջին տարում նա հասցրել է ամուսնուն դուստր պարգեւել:): Ջուլիան լույս աշխարհ է եկել նախորդ տարի:
Կարլա Բրունին
Այսօր ներկայացնում ենք Կարլա Բրունիի ոճի էվոլուցիան մոդելից դեպի առաջին տիկին անցած ճանապարհին: Նշենք, որ աղջիկը միշտ էլ առանձնացել է իր բարձրաճաշակությամբ, ֆրանսիական շիկով եւ նրբագեղությամբ:
1987 թվականին 19-ամյա Կարլան պայմանագիր է կնքել հայտնի “Guess Jeans’’ ապրանքանիշի հետ, 1990-ականներին էլ սկսել է համագործակցել “Քրիստիան Դիոր”, “Ջիվենշի”, “Քրիսթիան Լակրուա”, “Իվ Սեն Լորան”, “Շանել” եւ նորաձեւության հայտնի այլ տների հետ՝ դառնալով աշխարհի ամենաբարձր վարձատրվող 20 մոդելից մեկը:
Կարլա Բրունին
Բայց Կարլան փայլել է ոչ միայն նորաձեւության աշխարհում. գեղեցկուհին պարբերաբար հայտնվել է ամենահայտնի ամսագրերում Էրիկ Քլեփթոնի, Միք Ջագերի հետ ունեցած սիրավեպերի շնորհիվ:): 1996 թվականին նա ավարտել է մոդելի կարիերան եւ երաժշտության աշխարհ ներխուժել:
2002 թվականին թողարկվել է Բրունիի “Quel qu`un m`a dit’’ ալբոմը: Թվով երկրորդ ձայնասկավառակը` “No Promises’’-ը, լույս է տեսել 2007-ին: Հենց այս թվականին էլ աղջկա կյանքը կրկին փոխվել է, իսկ պատճառը ապագա ամուսնու՝ Նիկոլա Սարկոզիի հետ հանդիպումն էր:):
Կարլա Բրունին
Զույգն ամուսնացել է 2008 թվականի փետրվարին, որից հետո Կարլան սկսել է փայլել արդեն նոր հարթակի վրա` պաշտոնական հանդիպումների ընթացքում: 2011 թվականին Ֆրանսիայի դեռեւս առաջին տիկինը նկարահանվել է Վուդի Ալենի “Կեսգիշերը Փարիզում” ֆիլմում՝ այս անգամ էլ հանրությանը ներկայանալով որպես դերասանուհի: Նույնիսկ հղի ժամանակ Բրունին առանձնացել է իր էլեգանտությամբ եւ ճիշտ ընտրված հագուստներով:
Նիկոլա Սարկոզին եւ Կարլա Բրունին
Վերջերս խոսակցություններ տարածվեցին, թե Կարլան պլաստիկ վիրահատություն է կատարել. դիմագծերի փոփոխություն է նկատվում: Դրանում համոզվելու կամ հակառակը նշելու համար առաջարկում ենք դիտել ստորեւ ներկայացված լուսանկարները: Ներկայացնում ենք նաեւ Կարլայի կատարումներից մի քանիսը:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: